Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 նոյեմբերի 2012

Խորհրդարանական կառավարման ժամանակը

Եթե այն վրա հասնի, ապա, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կանխատեսմամբ, ընդդիմադիր ուժերի մեջ կռիվ կընկնի, թե ով պետք է զբաղեցնի վարչապետի աթոռը («Իրավունք – հետաքննություն»): Առայժմ ընդդիմությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ դեմ չէր լինի նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը: Ավելի ճիշտ, ընդդիմությանն այդ մտքին է «հանգեցնում» «Ժամանակը»` հիշեցնելով, որ «կառավարությանը անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի ստորագրությունը, իսկ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին դա կարող է անել»:
Իսկ եկող տարվա բյուջեի քննարկումը մոտենում է վերջնագծին. «Տնտեսական աճը կազմել է 6.2 տոկոս» («ՀՀ»), «Բյուջեի նախագիծը հատում է եզրագիծը» («ՌԱ»), «Խնամիներով վախեցան գալ» («Ժողովուրդ»), «Պարոնայք, դուք ձեզ ձե՞ռ եք առնում» («ՀԺ»-ի վերնագիրը փոխ է առնված Հրանտ Բագրատյանի բացականչությունից): Նույն «ՀԺ»-ն, «Ժողովուրդը» և «Ժամանակը» շատ են անհանգստացել ԱՄՀ-ի այն զեկույցից, որը ցուցադրում է տնտեսության ստվերայնության աստիճանը. Հայաստանը զբաղեցնում է «ամենավատթար դիրքերը»: Չի մոռացվում նվազագույն աշխատավարձի խնդիրը` «Հայոց աշխարհ», իսկ «Առավոտի» թոշակառու նամակագիրները պահանջում են «գոնե ամեն տարի փոխհատուցել գնաճը». այս համատեքստում «ՀԱ»-ն հիշեցնում է, որ եկող տարի «կենտրոնական բանկի միջին աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ»:
«Հրապարակը» ենթադրում է, որ այս օրերին Երևանում գտնվող ռուսական «Իտերայի» փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանը «գուցե նաև» հանդիպել է վարչապետին` դրանից հետևցնելով նորանոր ենթադրություններ: «Օրակարգը» ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ կառավարության վաղվա նիստում քննարկվելու են հարցեր, որոնք ներկայացրել է կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ