Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 15 նոյեմբերի 2012

Հրանտ Բագրատյանի աշունը

Երկրի այսօրվա խնդիրների, մասնավորապես կառավարության գործունեության համար կրելով 0 պատասխանատվություն, իսկ ուսերին` հարազատ մամուլի փոխանցած «խոշոր տնտեսագետի» (տես ս.թ. նոյեմբերի 13-ի «168 ժամը») պատմուճանը, ունենալով երկրի գլխավոր ամբիոնից ազատ օգտվելու հնարավորություն, նախկին վարչապետն իսպառ մոռացել է, որ բնակչության թշվառությունը ծայր է առել իր պաշտոնավարման օրոք` հողի հախուռն սեփականաշնորհման, վաուչերացման և տնտեսական այլևայլ «բարեփոխումների» հետևանքով: Այս աշունը նրա համար խոսելու ժամանակ է, և նա լիուլի օգտվում է դրանից: Ահա օրվա մամուլի փոխանցած մի քանի մտքերը. եկամտային հարկի օրենքը «աննկարագրելի սխալ է», «Հայաստանի բանկային համակարգը շատ վատն է», «ՀՆԱ-ի աճին մենք չենք հավատում», նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը վիրավորական է» (նույն «168 ժամ»): Բարեբախտաբար «Ազգը» ընթերցողին պարզաբանում է 72,5 հազար նվազագույն աշխատավարձի լեգենդը. «փաստորեն նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը առանց տնտեսության նույնքան կտրուկ աճի, չի հանգեցնի եկամտի աճի, քանի որ գնաճը կխժռի բարձրացված գումարը…»: Եվ այլն:
Իսկ եկող տարվա բյուջեն քննարկվել է ավելի նախանձախնդիր իրավիճակում. «Որտե՞ղ փնտրել պետության փողերը» («168 ժամ»), «Ինչպես բարձրացնել բյուջեի որակը» («Առավոտ»), «Խոստանալիս փայտիկի մասին չէին հիշում» («ՀԺ»), «Ի՞նչ ենք մենք կառուցել» («ՀԱ»), «Տարկետման բյուջե` խայթոցներով» («Ժողովուրդ»), «Տիգրան Սարգսյան. «Կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ քիչ հավանական է»» («Ազգ»):
Ազգային ժողովում լրագրողների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի զրույցին և գնահատականներին արձագանքել են գրեթե բոլոր լրատվամիջոցները. «Օրակարգ» («Տիգրան Սարգսյանը չի բացառել ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության նոր հուշագիրը»), «Առավոտ» («Վարչապետը հավանական չի համարում ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն»), «Ժամանակ» («Քիչ հավանական է որ նախկին նախագահներն առաջադրվեն»), «168 ժամ» («Հերքում չի լսել»): «Ժամանակը» «բյուջե 2013-ի» երեկվա քննարկումից հետո զրուցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ («Վարչապետի նոր խոսնակը»), «Հայկական ժամանակը» անդրադարձել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «խորհրդարանական երկխոսությանը» ԱԳՆ շենքի հետ կապված խնդրի շուրջ` «Ժողովրդինն է, ձերը չէ», «Հրապարակը»` կառավարություն – խորհրդարան հերթական հարցուպատասխանի ընթացքում վարչապետի գնահատականներն ու մեկնաբանությունները իր հանգույն որակել «խոստովանություն», որին իբր «մղել» է նրանց Հրանտ Բագրատյանը:
«Ժամանակը» Հայաստանի առաջընթացի և հարկերի վճարումների վերաբերյալ Doing business միջազգային կառույցի զեկույցի դրական որակումները համարել է «պարադոքս», ՊԵԿ-ը` «գործարարների համար նաև բիզնես-մրցակից»: Հարկային վարչարարության և բարեփոխումների թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը»` «Բարեփոխում են` չբարեփոխելով»: «Հայոց աշխարհը» «հայրենի գիտության «անմխիթար վիճակի հիմնական պատճառը» համարել է «ֆինանսների բացակայությունը»» («Հավաքարարն ավելին է վաստակում քան գիտնականը»):
«168 ժամը» կարևորել է ԲՀԿ ղեկավարի երեկվա այցը Գյումրի` «Ծառուկյանը վերահաստատեց` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ»: «Առավոտը» հարցրել է` «Օլիգարխը հանուն ժողովրդի պատրաստ է կորցնե՞լ իր հարստությունը» և հավելել` «համենայնդեպս այսպես է վստահեցնում ԲՀԿ առաջնորդը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ