Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 16 նոյեմբերի 2012

Բյուջեի կենսունակությունը

Բյուջեի հասցեին ասված են վերջին խոսքերը, նետված են վերջին քարերը: Մամուլը կրկին մեջբերում է Բագրատյանին («Առավոտ», «Ժամանակ»), Օսկանյանի չկայացած ելույթի ձևակերպումները` «Պետբյուջեում չկա տնտեսական քաղաքականություն, չկա գաղափարախոսություն ու նպատակ» («Օրակարգ»): Միայն «Հայոց աշխարհն» է Բագրատյանին հիշեցնում նրա վարչապետության դժնի օրերը, երբ նա «ինչ-որ անհայտ թվաբանություն էր ներկայացնում գոյություն չունեցող տնտեսության գոյություն չունեցող աճի մասին և ակնկալում միամիտներիս հավատը», և «Դե ֆակտո իրատեսն» է Օսկանյանին ուղղում ճիշտ 26 հարց` հուսալով նրա անկեղծ պատասխանը: Քննադատողներ էլի կան. ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանի («Դելովոյ էքսպրես»), ԲՀԿ-ն` Նաիրա Զոհրաբյանի («Ժողովուրդ») շուրթերով և այլն: Ինքնատիպ կարծիք է արտահայտել «Իրավունքը»` «Կիսալուրջ մոտեցում թիվ 1 ֆինանսական փաստաթղթին»: Ընդհանուր առմամբ մամուլն արձանագրել է, որ բյուջետային կրքերը հանդարտվել են («Ժամանակ», «Իրավունք»): Գագիկ Մինասյանը համոզված է, որ «կառավարությունը բավական բարձր նշաձող է վերցրել», «Ազգն» էլ նկատել. «Որքան հախուռն էին քննադատողները, այնքան մեղմ էր վարչապետը»: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի ելույթի լրիվ տեքստը տպագրել են «ՀՀ»-ն, «Իրավունքը», «Հրապարակը»:
Կառավարության երեկվա նիստում շարունակվել են նախարարների հաշվետվությունները, որոնց անդրադարձել են «Հայոց աշխարհը» («Նախարարները հարկայինի դերում»), «Օրակարգը» («Տնտեսական աճն ու հարկերը հասել են նախարարություններ»): «Ժողովուրդն» անդրադարձել է պանրի արտադրության և, առհասարակ, սննդի անվտանգության նկատմամբ հսկողությունը խստացնելու վարչապետի երեկվա հայտարարությանը, նաև «բացահայտել» պանիր արտադրողների միության նախագահի մտահոգությունը, թե` «մենք պաշտպանված չենք աղիքային ցուպիկից»: Պանրի թեմային արձագանքել են նաև «Հրապարակը» («Վարչապետի ցուպիկային PR-ը»), «Հայկական ժամանակը» («Պանրի ոդիսականը») և «Ռեսպուբլիկա Արմենիան»:
«Հակական ժամանակի» փոխանցմամբ ըստ «Forbes» ամերիկյան ամսագրի 2012 թվականի զեկույցի բիզնեսի իրականացման պայմաններով Հայաստանը բարելավել է դիրքերը և 141 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը: «Հայոց աշխարհը» ներկայացրել է մանրամասներ Վերստուգիչ պալատի բացահայտումներից` «Թալան, թալան, մինչև վերջ. ինչո՞ւ չի շտկվում իրավիճակը», «Դելովոյ էքսպրեսը» հրապարակել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումներն ու մտահոգությունը «Արևելյան գործընկերության» ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ, «Ռեսպուբլիկա Արմենիան»` ծավալուն հոդվածով արձագանքել հաշմանդամների սոցիալ-աշխատանքային հիմնախնդիրներին` «Պետությունը պարտավոր է դառնալ գործընկեր, այլ ոչ թե դարձնել խնդրատու»:  

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ