Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 17 նոյեմբերի 2012

Ժողովրդի ծառան

Որոշ լրատվամիջոցներ հուզմունքով են ընդունել Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե ժողովրդին ծառայելու համար ինքը պատրաստ է … պահակ աշխատել: «Հայոց աշխարհն» այս առնչությամբ ճշտում է` «նախագահի պահակը» և «հարգարժան Բագրատյանին հիշեցնում, որ նա արդեն «նախագահի պահակ» աշխատելու առիթ ունեցել է հեռավոր 90-ականների կեսերին: Իսկ թե դրանից ի՞նչ ստացվեց, բոլորին ոչ միայն հայտնի է, այլև շատերս անձամբ մեր մաշկի վրա ենք զգացել», - գրում է թերթը:
Օգտվելով բյուջեի նախագծի քննարկման չորսօրյա ընդմիջումից, ԶԼՄ-ները վերջին կարծիքներն են փոխանցում դրա վերաբերյալ` «Մի գերագնահատված փաստաթղթի պատմություն» («168 ժամ»), «Բյուջեն երբեք բավարար չի լինում» («ՀԱ»), «Տ. Սարգսյան. կառավարությունը միշտ պատրաստ է երկխոսության» («Գոլոս Արմենիի»): Երգիծանքի իր սուղ միջոցներն օգտագործելով, վարչապետի ելույթը «ժողովրդական լեզվով» գրել ու ներկայացրել է «Հրապարակը»` «Նախագահները ձեռքները լվացե՞լ են վարչապետից…»: Կան նաև «բյուջեամերձ» դատողություններ. «ՀԺ»-ն ընթերցողին բացատրում է, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկը մերժել է, քանի որ ընդունելու դեպքում «զգալիորեն նվազելու էր օլիգարխի գրպանը մտնող ստվերային շահույթը»: «Ժողովուրդը» շարունակում է չհասկանալ, թե ինչու չի կատարվել քաղծառայողների աշխատավարձը բարձրացնելու ՀՀ նախագահի նախընտրական խոստումը: Թերթն անդրադարձել է նաև տնտեսագիտական համալսարանում վարչապետի ունեցած ելույթին, որից մեջբերումներ են արել «Ժամանակը»` Հրանտ Բագրատյանի փորձագիտական մեկնաբանությամբ հանդերձ և «168 ժամը»` շեշտելով նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հորդորը` վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան: Նույն թերթը տպագրել է երկրի նախագահից ու վարչապետից աշխատանք խնդրող Հայկանդուխտ Արշակյանի նամակը, «Առավոտը»` ՀՅԴ գործիչների պարզաբանումը, թե իրենք ինչ են հասկանում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ասելով:
«Հրապարակը» և «Ժամանակը» վառ են պահում ՀՀԿ – ԲՀԿ նախընտրական «սակարկության» թեման, որի հիմնական բովանդակությունը վարչապետի պաշտոնն է, իսկ «ՀԱ»-ն իր ընթերցողին է հրամցնում Վարդան Օսկանյանին ուղղված և «Դե ֆակտո իրատեսի» երեկվա համարում հրապարակված 26 հարցից 16-ը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ