Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 21 նոյեմբերի 2012

Հուշեր գրելու ժամանակը

«Ժողովուրդը» նախկին հայտնի գործիչ Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից իր էջ է տեղափոխել մի պատառիկ նրա հուշերից, որոնք լույս են սփռում ոչ պակաս հայտնի «մազութի գործի» վրա։ Ընթերցողին առաջարկվում է տեղափոխվել 1993-ի աշնանային մի օր, կառավարության շենք, որտեղ դիսպետչերական խորհրդակցություն էր անցկացնում Հրանտ Բագրատյանը… Աբգարյանի վկայությամբ արդեն այն ժամանակ հայտնի էր, թե ով է «մազութի գործի» գործող անձը, բայց այդպես էլ քրեական գործ չի հարուցվում։ Նախկին վարչապետն այսօր նաեւ «Իրավունք-հետաքննության» «Ընկ. Փանջունու անկյան» հյուրն է՝ «… պատրաստ եմ պահակ լինել…»։
«Իրավունք-հետաքննությունը» շարունակում է և հաջորդ համարում շարունակելու է տպագրել ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների հարցերին վարչապետ Տիգրան Սարգսյանի տված պատասխանները, որոնցից մեկն արծարծում է Եվրասիական միության և Հայաստանի հնարավոր հարաբերությունները, խնդիր, որն անտարբեր չի թողել նաև «ՀԺ»-ին։ «Ժամանակն», ընդհակառակը, տարված է ներքաղաքական հարցերով՝ քննարկելով ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մանրամասները, հարկային բարեփոխման ընթացքը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության տրամադրած տվյալների հիման վրա «Հրապարակը» եզրակացրել է, որ մեր երկրի ՏԻՄ համակարգը, որը բոլորել է 16 տարին, «այնքան էլ չի կայացել»՝ «Համայնքապետների 40 տոկոսը խախտում է օրենքը»։ «Ժողովուրդի» տեղեկությամբ էլ «Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր օլիգարխների ցուցակը գլխավորում է վարչապետ Արա Հարությունյանը»։
«2013թ. բյուջեի կատարման համար կան լավ մեկնարկային պայմաններ», ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետն է փոխանցել «Ռեսպուբլիկա Արմենիան»՝ մի այլ հրապարակման մեջ էլ անդրադառնալով արդյունաբերության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերին։ «Առավոտը» կառավարության ներկայացրած հնգամյա ծրագրի երեկվա քննարկմանն արձագանքել է ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանի («…ծրագիրն ամբիցիոզ է») եւ ՀՅԴ-ական խորհրդարանական Արծվիկ Մինասյանի մեկնաբանությունների հրապարակմամբ՝ «Կառավարության համարժեք ընկալումն ու վարքագիծը չենք տեսնում»։
Ըստ «Օրակարգի» «Կառավարությունը փորձում է օժանդակել զբոսաշրջության զարգացմանը»՝ «արտատպելով խնդիրները»։ Թեմային իր «յուրանուն» անդրադարձում՝ «Քաբաբի փառատոն չանե՞նք», «ՀԺ»-ն տեղեկացրել է, որ զբոսաշրջության աջակցման 2013թ. ծրագիրը քննարկվելու է վաղվա կառավարության նիստում։
2012թ. առաջին 10 ամիսների մակրոտնտեսական նախնական ցուցանիշների հանդեպ իրենց «դիրքորոշումն» են արտահայտել «Ազգը» («Տնտեսական աճի տեմպը փոքր ինչ դանդաղել է»), «Հայկական ժամանակը» («Աշխատավարձերը նվազել են»), «Հայոց աշխարհը» («Տնտեսական ակտիվությունը կառավարությունից երես է թեքել») և «Օրակարգը» («Դանդաղում է նոր թափով»)։
«Առավոտը» երկու տարբեր թերթերի («168 ժամ» և «Հայկական ժամանակ») տնտեսական մեկնաբանների բանավեճին անդրադարձել է «Հայաստանը կարող է Doing Business-ում առաջին տեղը զբաղեցնել» հրապարակմամբ, «Օրակարգը»՝ վերստին լուսաբանել տրանսպորտի ոլորտում հարկային պարտավորությունների ներուժը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ