Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 23 նոյեմբերի 2012

Բուռն քննարկում է լինելու

ՀՀ վարչապետի այս զգուշացումը վերաբերում էր նոր հարկատեսակի ներմուծմանը: Եվ իրոք, կառավարության նիստը չավարտված (և դրանից առաջ էլ) բանավեճն սկիզբ առավ մամուլի կենտրոնում և տեղափոխվեց լրատվամիջոցներ. «Շրջանառության հարկը կվերաբերի մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցողներին» («ՀՀ»), «Չեզոք ազդեցությամբ. կառավարությունը հիշել է հարկային դաշտի թերությունները» («Օրակարգ»), «Կառավարությունն առաջարկում է արմատապես բարելավել բիզնես-կլիման» («ՌԱ»), «Նոր հարկատեսակ` շրջանառության հարկ. 3,5 տոկոս` առևտրով, 5 տոկոս` արտադրությամբ զբաղվողների և ծառայություն մատուցողների համար» («Ազգ»), «Հարկային բեռի թեթևացում չի լինի» («Հայաստանի զրուցակից»), «Փաթեթը փաթաթեցին» («ՀԺ»), «Եվ կրկին փոխվում են բազմիցս փոխված հարկային օրենքները» («Իրավունք»):
«Հայոց աշխարհը» վերապահություն ունի կառավարության որոշմամբ ստեղծված «Արտահանման վարկավորման գործակալության» ստեղծման վերաբերյալ` «Նախ պետք է մտածել մրցունակ ապրանք արտադրելու մասին», իսկ ըստ «Օրակարգի» ՊԵԿ փոխնախագահին մտահոգում է տնտեսության մեջ եղած ստվերը` «Ալավերդյանը Դավթյանի մոտ ստվեր է նկատել»: «Ժամանակին» հետաքրքրել է երեկվա նիստի օրակարգի մեկ այլ հարց` «Հայաստանի նավթն ու գազը». այս թեման մատուցվում է «մարդկային մտքի», «բարոյական հատկանիշների», «երկրի բախտի» և այլ «համեմունքների» օգտագործմամբ: Վերջին շրջանում վարչապետի արտահայտած մտքերը տարատեսակ դատողությունների են մղել «Հայաստանի զրուցակցին»` «Ով չի աշխատում` նա՞ է ուտում», իսկ «Իրավունքը» փոխանցում է ԱՊՀ երկրների խմբագիրների ժողովրդավարությանն ու կառավարման բարեփոխմանը վերաբերող հարցերին ՀՀ վարչապետի տված «սպառիչ, մանրամասն պատասխանները»:
«Ժողովուրդը» «ԵվրԱզԷսի և մաքսային ընդհանուր միության մասով» զրուցել է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ ու եզրակացրել` «Հստակ պատկերացում չկա, ուր մնաց` որոշում»: «Ժամանակը» հավելել է, թե «Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները հարվածում են ՀՀ տնտեսությանը»: «Հայաստանի զրուցակից» - ում Թաթուլ Մանասերյանը նշել է տնտեսության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերն ու զարգացման հիմնական արգելակները և հայտարարել, թե «արդյունաբերությունում նկատվող առաջընթացն ապահովվում է հիմնականում մասնավոր համառության շնորհիվ»: Տնտեսության, մասնավորապես փոքր ու միջին ձեռնարկատիրության հիմնահարցերին և մրցակցային բարենպաստ միջավայրի ապահովման խնդին անդրադարձել է նաև «Ռեսպուբլիկա Արմենիան»` ըստ որի ոլորտում «ակտիվությունը մեծանում է, սակայն ներուժը դեռ չի բացահայտված»: «Ժամանակը» ներկայացրել է իր «բազմաբնույթ դիտարկումները» ՊԵԿ –ի նախագահ, ըստ թերթի գնահատության` «բազմաթիվ բիզնեսների միակ «տեր» Գագիկ Խաչատրյանի` գործարարության ասպարեզում ծավալած գործունեության և ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում իբր «ինտենսիվ ներդրումների» վերաբերյալ: «Օրակարգը» փոխանցել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի երեկվա հայտարարությունը. «Նոյեմբերին կհաջողվի հավաքագրել հարկերի նախանշված ծավալը», «Ժամանակը» լրագրողների հետ հանդիպմանն արձագանքել է հռետորական հարցով` «ՊԵԿ-ը ճնշում է ոչ պարտաճանաչ տնտեսվարողների՞ն միայն»: «Առավոտում» վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանը ներկայացրել է «ուղեղների արտահոսքի» վերաբերյալ իր հետազոտության արդյունքներն ու առաջարկները` «Ինչպե՞ս և ինչո՞ւ չլքել երկիրը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ