Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 29 նոյեմբերի 2012

Խորհրդանշական խորագրերի խորհուրդը

«Օրակարգը» «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային գիտաժողովի երեկվա աշխատանքին անդրադարձում («Կենսաթոշակը միայնակ չթողնել») ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականները, նաև ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի կողմից հիշատակված ռիսկերը: Թեմային անդրադարձել են նաև «168 ժամը» («Ապրեցեք երկար» կամ երկարակեցության գաղտնիքը` ըստ վարչապետի»), «Հայկական ժամանակը» («Դժվար է չկասկածել») և «Ժողովուրդը» («Վարչապետի հոբբին»): «Հրապարակը» օրերս շրջանառված տեղեկատվության առիթով, թե Հայաստանում են «մեկ տասնյակից ավելի ռուսական լրատվամիջոցներ», կարծիք է հայտնել, որ իբր այն կազմակերպվել է Կրեմլի անմիջական մտահղացմամբ» («Ինչու է ռուսներին հետաքրքրել արևմտամետ Տիգրան Սարգսյանը»): «Հայոց աշխարհը» «Ինտերֆաքս»-ի և «Իզվեստիայի» հետ վարչապետի հարցազրույցների կապակցությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ` «Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան»: «Ժամանակը» ԱՎԾ-ի «Հայաստան. աղքատության սուբյեկտիվ գնահատականը» հետազոտությանն իր անդրադարձում գրել է, թե «Հայաստանի հարուստները չեն խոստովանում, որ հարուստ են», «Հայոց աշխարհը»` փորձել պարզաբանել, թե «Ինչու չի նվազում աղքատության մակարդակը»:
«Ազգը» գրել է նույնականացման քարտի «տրամադրման ոլորտում պետական համակարգի հերթական փնթի և անկազմակերպ աշխատանքի» մասին և հավելել, թե «արդեն մեկ ամսից ավելի սարսափելի հերթեր են ոստիկանության անձնագրային բաժանմունքներում», «Հրապարակը»` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը շահած քաղաքացու նշանակումը իր հանգույն որակել «ՀՀԿ-ի խայտառակությունը»:
«Ժողովուրդը» «պատասխանել» է կառավարության մշակած` ծնունդների խրախուսման նոր ծրագրին` «Մեկ միլիոնը քիչ է խրախուսելու համար», ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանը «Օրակարգի» հետ զրույցում հայտնել է Doing Business-ի զեկույցի հետ իր անհամաձայնությունը «հայաստանյան մասով»` («Զեկույցի և իրականության միջև»):
«Առավոտը» տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ փաստաթղթի խորհրդարանական լսումներին արձագանքել է «Բարեփոխեք այնպես, որ մարզում ապրելը լինի ոչ թե ճակատագիր, այլ ընտրություն» հոդվածով, «Հրապարակը» միգրացիոն հիմնախնդիրներին և հրապարակված համապատասխան տվյալներին` «Հայաստանի արտագաղթող դեմքը» հրապարակմամբ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ