Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 30 նոյեմբերի 2012

Դեպի համատարած «չիպացում»

Ըստ երևույթին Խաչիկ Ստամբոլցյանի զգուշացումը, թե նույնականացման քարտերի ներմուծումով «սկսվել է դիվային ուժերի ծրագրի երկրորդ փուլը», այլևս անօգուտ է («Առավոտ»): Գրեթե ամեն ինչի հանդեպ անտարբեր հայրենի հասարակությունը նույնականացման քարտ է ձեռք բերում այնպիսի եռանդով, որ նույնիսկ հերթ է գոյանում («Ժողովուրդ»):
Մամուլն արձանագրում է, որ բյուջեի նախագիծը վերջնական տեսք է ստացել և կասկած չկա, որ այն կհաստատվի («Հայոց աշխարհ», «Դե ֆակտո իրատես»): Հրատապ է մնում «դեպի Եվրոպա՞, թե դեպի Ռուսաստան» հարցը. «Լռություն որոտից առաջ. Որոտանի հէկերի համալիրը կարող է անցնել Ռուսաստանին» («Օրակարգ»), «Մոսկվային ոչ վասալ և ոչ էլ թշնամի լինելու ռեսուրս պետք է փնտրել մեր պետության մեջ» («Ժամանակ»), «Մոսկվայի դերը» հասկացությունը բավական դրամատիզացվում է, ասում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը» («Առավոտ»): Մեկ այլ փորձագետ` Մարատ Տերտերովը, շեշտում է, որ Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքելուն խանգարում է երկրի «տնտեսության օլիգարխիկ համակարգը» («Դելովոյ էքսպրես»): «Հայաստանի զրուցակիցը» նշում է օլիգարխներից երկուսին, որոնք «ստվերի առաջատարն են» և որոնց դեմ պայքարն արդյունավետ չէ, որովհետև մեր երկրում «սերտաճել են բիզնեսը և իշխանությունը»: Թեման շարունակում է «Իրավունքը»` «Եվ կրկին ժողովուրդը մեն-մենակ է օլիգարխիկ ախորժակների դեմ»:
«Ժամանակի» տեղեկությամբ «Նաիրիտ» գործարանից «ահռելի քանակությամբ խոշոր տրամաչափի խողովակներ են կտրվել և տարվել Պարսկաստան», այնինչ էներգետիկայի նախարարը լռում է: «Առավոտը» փոխանցում է ազատանցի գյուղացու խոսքը, թե Շիրակում գետնանուշ ու հնդկաձավար աճեցնելու ծրագիրը ռոմանտիզմ է, իսկ «Ռոմանտիզմով գյուղատնտեսություն չեն զարգացնում»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ