Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2012

«Մենք ձեզ շատ, շատ, շատ…»

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը համոզված է, որ «Հայաստանը չի լինի ԵՄ-ի անդամ շատ, շատ, շատ երկար ժամանակ, եթե, իհարկե, երբևէ լինի» («168 ժամ»): Այլ մտքեր էլ է արտահայտում պրոֆեսոր Մաքֆարլեյնը, մասնավորապես այն, որ օլիգարխների` իշխանության հասնելու նկրտումները կարող են հակազդեցության հանդիպել: «Դե ֆակտո իրատեսն» իր հերթին հավաստում է, որ մեր երկրի համար չարիք դարձած արտագաղթի պատճառներից մեկն էլ հայկական օլիգարխիան է, որն «այնքան է հզորացել, որ հանդիսանում է քաղաքական գործընթացի կարևորագույն բաղադրիչը»: Ավելին, «հայկական օլիգարխիան ոչ միայն թույլ չի տալիս զարգացնել գործարար միջավայրը և կառավարության հռչակած արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը, այլև խոչընդոտում է արտասահմանյան ներդրողներին»: Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Խաչատրյանի տեղեկացմամբ իր ասպիրանտներից հինգն արդեն ԱՄՆ-ում են աշխատւմ. վիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե «այստեղ ինչ-որ բան լավացվի»:
Վերջին օրերի իրադարձությունները մամուլի առաջին էջեր են մղել միջազգային հարցերը: «Ժամանակը» բանավիճում է վարչապետի հետ` պնդելով, որ «Ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը մեկ շղթայի օղակներ չեն», «Իրավունքը» մեր տարածաշրջանը տեղավորում է «Եվրոպական խոստումների ու ռուսական սպառնալիքների արանքում»:
«Ազգը» ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանի գնահատականը, որ պետություն- մասնավոր համագործակցությունը հաջողված է («Որտեղ է հասել արդյունաբերության զարգացման ռազմավարությունը»): «Հայոց աշխարհը» մտահոգվել է, որ թեև միջազգային կազմակերպություններն արձանագրել են ներդրումային միջավայրի բարելավում, այդուհանդերձ դրանք կրճատվում են: Ներդրումների թեմային անդրադարձել են նաև «168 ժամը» («Ինչպես վախեցնել ներդրողներին») և «Օրակարգը» («Հայաստանին վստահում են միայն օֆշորները»), որը մի այլ հրապարակման մեջ էլ ահազանգել է, թե իբր «Ասիական զարգացման բանկը կառավարության հետ տարաձայնություններ ունի» («Հյուսիս-Հարավը» ճեղքվել է $10 մլն-ով»):
«Իրատես դե ֆակտոն» գրել է, որ հակառակ կառավարության հավաստիացումներին, թե գնաճը կանգ է առել, այն «նոր թափ է հավաքում»: Թեման արծարծել են նաև «Իրավունքը», ըստ որի «գնաճի հիմնական պատճառը էլի մնում է մոնոպոլիստ-օլիգարխների անհագուրդ ախորժակը», և «Օրակարգը»` «Նոյեմբերին գնաճը կազմել է 3,6%»: «Ժողովուրդի», «հետահայացը» «շրջակա միջավայրի պաշտպանության» ասպարեզում 2011 թ. ընթացքում ծախսված գումարի «արդյունավետության մասով» խորագրված է «Շրջակայքի պաշտպանության ծախսատար խորհուրդները»: «Օրակարգը» փոխանցել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունում երեկ քննարկվել են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև «Չարբախ» մետրոյի կայարան երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:
«Հրապարակի» համոզմամբ մեր երկրի անկախության խորհրդանիշը ոչ օրհներգն է կամ դրոշը, ոչ նախագահի, խորհրդարանի կամ կառավարության նստավայրերը, այլ… ԱԳՆ ներկայիս շենքը: Այս եզրակացությունից հետո շենքի վաճառքը նախաձեռնողներին անարգանքի սյանը գամելը զուտ տեխնիկայի հարց է, ինչը «հաջողությամբ» լուծում է թերթը:
«Դե ֆակտո իրատեսը» Ամանորին ընդառաջ պայքար է ծավալում «հասարակությանը դիվադադար անող հրավառությունների և պայթուցիկների» դեմ, բայց առայժմ ապարդյուն…
Հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը հուսահատվել է, որ տարիներ շարունակ չի կատարվում նախիջևանի պատմամշակութային հուշարձանների արխիվի գնման-գնահատման գործընթացը կազմակերպելու կառավարության որոշումը, և խնդրո առարկայի վերաբերյալ կոչ է հղել «աշխարհասփյուռ հայությանը» («Առավոտ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ