Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2012

Բյուջեի խորհրդարանական հաստատումը

«Առավոտում» հրապարակված «Բյուջե 2013. հնարավորության եւ իրականության խաչմերուկ» հոդվածում յուրատեսակ «կլոր սեղանի» մասնակիցները հետամուտ են եղել բացահայտելու գլխավոր ֆինանսական փաստաթղթի կարեւոր առանձնահատկություններն ու «առկա հիմնախնդիրների լուծման նպատակադրումները»։ «Օրակարգը», «Հրապարակը», «168 ժամը», «Հայկական ժամանակը», «Գոլոս Արմենիին» եւ «Ժողովուրդը» գրել են ԱԺ-ում գալիք տարվա բյուջեի հաստատման մասին, միաժամանակ ներկայացնելով խորհրդարանի երեկվա աշխատանքային առօրյայից տարբեր մանրամասներ։ «Ժամանակը» (նաեւ «Առավոտը») փոխանցել է լրագրողների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցուպատասխանը («ԲՀԿ-ի ռազմավարությունը այս կամ այն պաշտոնյային քննադատե՞լն է»), «Օրակարգը»՝ հավելել, որ «կառավարությունը մի կողմից ճշգրտում է այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը», մյուս կողմից՝ «ներքին կարգով պետական գերատեսչություններին հրահանգում սահմանափակել ծախսերը» («Փողը փոխանցվում է տնտեսման»)։ «Հայկական ժամանակը» «ԱՊՊԱ-ի թեմայով» իր պրպտումների արդյունքում պարզել է, թե «Հայաստանում… ԱՊՊԱ-ից այս տարի խուսափել են 40-45 հազար ավտոմեքենա» եւ իր հանգույն «որոշել» թե՝ «Կառավարությունը էլի խաբեց»։ «168 ժամն» անդրադարձել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի հետ վարչապետի երեկվա հանդիպմանը («387 թվականից՝ մինչեւ մեր ժամանակները»), «Ժողովուրդը»՝ հայտարարել, թե իբր «այս տարիների ընթացքում ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում» ու… որպես հրապարակման խորագիր, «հետեւեցրել» հարցը թե՝ «ինչո՞ւ հրաժարական չեն տալիս Սարգսյանները»։ «Հրապարակում»-ում «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտարարել է, թե իբր «ռուսական «Իտեռա» - ի հետ գործարքի մասին լուրերը մաքուր բլեֆ են», թեեւ վստահ է նաեւ, որ «հնարավոր է ոտքի հանել «Նաիրիտը»։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ