Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 դեկտեմբերի 2012

Կոռուպցիան իբրև քաղաքական մրցակցության գործիք

Վերջին օրերի հայտարարությունները վկայում են, որ կոռուպցիան, ինչպես նաև դրան «հավասարեցված» հոռի երևույթները դառնում են ներքաղաքական պայքարի ու մրցակցության գործիք: Ահա տպագիր մամուլի թեմատիկ վերնագրերը. «Ծառուկյանի թիրախը վարչապե՞տն է» («Առավոտ»), «Վարչապետ դառնալը Հովիկ Աբրահամյանի երկարամյա երազանքն է մնում», «Հանրային դիմադրության սահմանը» («Ժամանակ»), «Ճնշումը մեծանում է», «Արևմտամետ վարչապետը` պետերբուրգյան կլանից» («Ժողովուրդ»), «Կոռուպցիայի պատճառով են հեռացել, բայց չեն պատժվել» («Հրապարակ»):
«Իրավունքը» տպագրել է հարցազրույց ՀՀ ֆինանսների նախարարի հետ` «Բյուջեի նախագիծը` տրամաբանության մեջ»: Վաչե Գաբրիելյանը փորձում է պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք այս օրերին շրջանառվում են ԱԺ-ում և մամուլում: Չնայած բյուջեն արդեն ընդունված է, բայց որոշ լրատվամիջոցներ շարունակում են դրա քննարկումը. «Բյուջե` իշխող մեծամասնության համար», «Պետք է դպրոցից սկսել» («Հայաստանի զրուցակից»), «Անտարբերություն պաշտպանության բնագավառի հանդեպ» («Ժողովուրդ»): Այս թերթը ՀԱԿ խմբակցության հակամենաշնորհային օրինագիծը ԱԺ-ում մերժելը համարում է ապացույց այն բանի, որ «ՀՀԿ-ն նույնիսկ մենաշնորհները վերացնելու քաղաքական կամք չունի»: Իսկ որ դա քաղաքական հարց է, այլ ոչ տնտեսական, հաստատում է նաև Աբել Աղանբեկյանը («Ժամանակ»):
Մամուլը արձագանքել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետի երեկվա ասուլիսին` «Չարաշահումներ առանց բացառության» («Օրակարգ»), «Ո՞նց հիմնավորեր» («ՀԺ»):
Գրեթե բոլոր ԶԼՄ-ները, մասնավորապես «Ազգը» և «Իրավունքը», նշել են 88-ի երկրաշարժի հերթական տարելիցը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ