Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 8 դեկտեմբերի 2012

«Հայության պատվի խորհրդանիշը»

Մի խումբ մտավորականներ բաց նամակ են հղել Էդ. Էռնեկյանին` «հորդորելով և խնդրելով մեկ անգամ ևս քննության առնել» ԱԳՆ շենքը հյուրանոցի վերածելու ՀՀ կառավարության որոշումը, հանգել ողջամիտ եզրահանգման և զերծ մնալ «հայության պատվի խորհրդանիշ Երևանի Հանրապետության հրապարակն անշրջելիորեն քարավանատների խայտաբղետ մի մեյդանի վերածելու» նախաձեռնությունից («Հրապարակ»):
ՀՀ վարչապետի մասնակցությամբ հայ-գերմանական համաժողովի աշխատանքին արձագանքել են «Հայաստանի Հանրապետությունը» («Համատեղ ջանքերը»), «ՀԺ»-ն («Էլ մի խրախուսեք»), իսկ «Գոլոս Արմենիին» Հայտեք համաժողովի նախօրյակին հարցազրույց է արել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից մեկի` ամերիկահայ Երվանդ Զորյանի հետ` «Համացանցը և անկախությունը երկու ամենամեծ նվերներն են հայ ժողովրդն» («Դեռևս նման բան չէր եղել, որ մեր հայրենակիցները հիմնական դիրքեր գրավեն բարձրտեխնոլոգիական խոշոր կորպորացիաներում: Իսկ գլխավորն այն է, որ նրանց հետքով գալիս է նոր սերունդը, որը մի քանի տարի անց պատրաստ կլինի համանման դիրքեր գրավել»):
Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված միջկուսակցական փաստաթուղթը մտահոգել է «ՀԺ»-ին` «Դա առաջին քայլն է Խորհրդային Միության վերականգնման ճանապարհին»: Մինչդեռ ՀՀԿ գործիչներից մեկը հերքում է այս միտքը. «Որևէ հուշագիր կամ պայմանագիր չի ստորագրվել, այդ ամենը թյուրըմբռնում է» («Ժողովուրդ»):
Մամուլում քննարկվում է ԱԺ ներկայացված և առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարկային փաթեթը. «Ի՞նչ կտա շրջանառության հարկը փոքր բիզնեսին» («Ազգ»), «Շրջանառության հարկն ու հասցեատերերը» («168 ժամ»), «Ու դարձյալ հարկային փաթեթ է ներկայացվում» («Գոլոս Արմենիի»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ