Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 դեկտեմբերի 2012

Երևակայության ճգնաժամ

Լրատվամիջոցներից առնվազն երկուսը` «Հրապարակը» և «Ժողովուրդը», ԲՀԿ երեկվա հայտարարության առթիվ բացականչել են` «Լեռը երկնեց` մուկ ծնեց»: Եվ եթե այս խնդրում առկա է երևակայության ակնհայտ ճգնաժամը, ապա շարունակությունն ամբողջովին վառ երևակայության արդյունք է. իբր, դեկտեմբերի վերջին հռչակվելու է ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիա, իսկ ընտրությունից հետո հնարավոր է վարչապետ նշանակվի ԱԺ գործող նախագահը (տարբերակ` «ԲՀԿ-ի կողմից ընդունելի ՀՀԿ-ական»):
«Գոլոս Արմենիին» շարունակել է ներկայացնել Սիլիկոնային հովտի «Փլագ էնդ փլեյ» տեխնոլոգիական կենտրոն ՀՀ վարչապետի այցելության մանրամասները: «Հայաստանի Հանրապետությունը» և «Ազգը» կարևորել են Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հեռանկարը, «Ժամանակը» արձագանքել է կառավարության և ԱՄՆ ՏՏ ոլորտի ընկերությունների միջև հուշագրերի ստորագրման արարողության ժամանակ դեսպան Ջոն Հաֆերնի հայտարարությանը, որ «Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է» («Օլիգարխների «գյուտը»): Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է «սեփական աղբյուրների» տեղեկությունը, թե «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հաջորդ տարի կվերսկսի Հայաստանին ֆինանսավորումը»:
«Առավոտում» ՀՀ կառավարության սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը ներկայացրել է իրականացվող սոցիալական հիմնախնդիրների լուծման առանցքային ուղղությունները` «Սոցիալական քաղաքականությունը նպաստ բաժանելը չէ»: «Օրակարգը» վկայակոչել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը և գրել, թե գալիք տարվա սկզբին ներդրվող «կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգով հավաքագրվելիք միջոցները ոչ թե ծառայելու են տնտեսության զարգացմանը, այլ լուծելու են կառավարության ընթացիկ հարցերը»: «Ժողովուրդը» «համաձայնվել» է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզման հետ, թե «կառավարությունը կարող է կանխել ամանորյա թանկացումները», «168 ժամը»` գրել, «թե ամանորից առաջ ընթացող տնտեսական գործընթացների վրա ոչինչ չի ազդել»` «Ամեն տարվա նման»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է Երվանդ Զախարյանի հետ զրույցը` «Կադաստրի պետական համակարգն աշխատում է ընդհանուր եվրոպական ստանդարտներով և չափանիշներով»: «Սա նույնիսկ ցինիզմ չէ», իր հանգույն «եզրակացրել» է «Հայկական ժամանակը», անդրադառնալով ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխսպասարկման տարեկան վճարի նվազեցման որոշմանը:
«Հայոց աշխարհը» հիշատակել է գալիք տարվա տնտեսական աճի վերաբերյալ կառավարության և ԱՄՀ-ի հրապարակումները և հարցրել` «Ո՞ւմ կանխատեսումները կիրականանան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ