Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 դեկտեմբերի 2012

Այցն արդյունավետ է

Վարչապետի այցի ավարտին մամուլն ավելի ու ավելի իրատեսական ու անաչառ գնահատական է տալիս դրա արդյունքին: «… ՀՀ վարչապետին ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը» («Հրապարակ»), «… Տ. Սարգսյանի այցերի ժամանակ քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերաբացման հարցը» («Ժողովուրդ»), «Այս օրերին Հայաստանի վարչապետը գտնվում էր Գերմանիայում և ԱՄՆ-ում` իր առջև խնդիր ունենալով արևմտյան կապիտալի ներհոսքը ներգրավելու հայկական ինտելեկտուալ արդյունաբերության ոլորտ» («Դե ֆակտո իրատես»), «Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամերիկյան այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ կնքված պայմանագրերը կարող են մեր երկրում ամերիկյան բիզնեսի կտրուկ ակտիվացման սկիզբը դառնալ» («ՀԱ»), «Ասում են` ամերիկյան պաշտոնյաների կողմից նախագահ և վարչապետ Սարգսյաններին ուղղված քաղաքական մեսիջները բավական դրական են եղել» («Առավոտ»), «Հայաստանի կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև կստորագրվի համատեղ ծրագրի իրականացման համաձայնագիր» («ՌԱ»), «Վարչապետը Հարվարդ համալսարանի… տնօրեններուն ներկայացուց Հայաստանի տնտեսական և քաղաքական այժմու վիճակը» («Ազգ») և այլն:
«Դե ֆակտո իրատեսը» ՀՀ մի քանի նախարարից տեղեկանում է ավարտվող տարվա ընթացքում նկատված դրական տեղաշարժերին` «Արածն ու չարածը նժարին են», «Իրավունքը»` անդրադառնում կառավարության երեկվա նիստում 1988-ից ի վեր կուտակված դեղորայքի ոչնչացման խնդրին` «Իսկ ո՞վ է պատասխան տալու 300 խմ դեղորայքի ժամկետանց դառնալու համար», «Հրապարակը»` ԱԳՆ շենքը հյուրանոցի վերածելու որոշման վերաբերյալ փոխանցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խիստ բացասական կարծիքը:
«Իրավունքում» հրապարակված «Երիտասա՞րդ ես` մտածի՛ր թոշակիդ մասին» հոդվածում ներկայացվել են կենսաթոշակային բարեփոխումների մի շարք առանձնահատկությունները, պարզաբանվել, թե «ովքեր և ինչպես են կառավարելու կենսաթոշակային ֆոնդերը» և «որտեղ են «աշխատելու» դրանք»: «Ազգը», անդրադառնալով Հայաստանի սոցիալական պատկերի ու աղքատության վիճակի վերաբերյալ ԱՎԾ հրապարակած տվյալներին, նշել է, որ «Աղքատությունից առավել խորանում է սոցիալական անհավասարությունը»:
«Օրակարգն» արձագանքել է գազի գնի բարձրացման վերաբերյալ Էներգետիկայի նախարարի մեկնաբանությանը («Գազապուրծ Հայաստան») և շեշտել, թե «նախարարը կրկին լռում է գազի թանկացման մասին»: «Ժողովուրդը» հակառակն է նշել ու մեջբերել պաշտոնյայի հայտարարությունը. «Գազպրոմը պնդում է, որ … Հայաստանին մատակարարվող գազը պետք է թանկանա»: «Գազի մի այլ թեմայով»` ջեռուցման շրջանում գազի սպառման տարեցտարի ավելացման մտահոգությամբ հանդես է եկել «Ժամանակը»` «Որտե՞ղ է թաղված գազային մենաշնորհատիրոջ «շան գլուխը»:
«Իրատես դե ֆակտոյում» Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության («ԻՏՁՄ») նախագահ Կարեն Վարդանյանը կարևորել է գնումների ոլորտում բարեփոխումն ու դրա շարունակականության անհրաժեշտությունը, «Որպեսզի կոռուպցիան նվազի»: «Ռեսպուբլիկա Արմենիան» առաջնահերթություն է համարել ներդրումային միջավայրի բարեփոխման գործընթացի իրականացումը, «Հայոց աշխարհը»` փորձել ներկայացնել «Զբոսաշրջության խթանման արդյունավետ մեխանիզմները»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ