Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 դեկտեմբերի 2012

Համագումարների շքերթը

Այն սկսվում է ՀՀԿ այսօր տեղի ունեցող համագումարով, որը, «Գոլոս Արմենիի» կանխատեսմամբ, ՀՀ նախագահի իր թեկնածուի առաջադրումից զատ աչքի կընկնի լճացման ժամանակին բնորոշ հռետորաբանության բացակայությամբ. «ի տարբերություն ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի, հանրապետականները չեն մրցում միմյանց հետ, թե ամբիոնից քանի անգամ են հնչեցնելու առաջնորդի անունը և ով է ավելի երկար գովաբանելու նրա արժանիքները», - գրում է թերթը: «ՀՀ»-ն իր հերթին ավետում է, որ առաջիկայում մեկը մյուսին կհաջորդեն ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների», ԲՀԿ-ի, ՀՀՇ-ի համագումարները: Թեմային անդրադառնում են նաև «Հրապարակը», «ՀԺ»-ն, «Ժողովուրդը», «168 ժամը», որոնք մատնանշում են, որ ՀՀԿ-ն, օրինակ, չի կարողացել կատարել իր տված խոստումների մի մասը: Ընդ որում, բնավ հաշվի չեն առնվում օբյեկտիվ պատճառները և դրանցից ամենածանրակշիռը` համաշխարհային համընդհանուր ճգնաժամը: Բայց կան, կան օրինակներ, որոնք ապացուցում են, որ նույնիսկ ճգնաժամը ի զորու չէ կասեցնել մտքի և ստեղծագործության թռիչքը: Այս օրերին հայրենի լրատվամիջոցները բնագրով կամ թարգմանաբար արտատպում են «Forbes» հանդեսի ռուսական տարբերակում տպագրված «Ինչպես միլիարդատեր Սամվել Կարապետյանը կրկնապատկեց իր բիզնեսը ճգնաժամի ժամանակ» ծավալուն հոդվածը: Ուսուցողական ձեռնարկ հիշեցնող այդ նյութն այսօր տպագրել են «168 ժամը» և «Նովոյե վրեմյան»:
Ըստ «ՀԺ»-ի, քաղաքական գործիչներից ոմանք դեռևս հույսը չեն կորցրել, որ նախագահի ընտրությունից հետո «ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կկազմի» և «վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ն կստանա»:
ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության դրական եզրակացությանն արժանացած օրինագիծը, որը քննության է առնվելու դեկտեմբերի 17-ի արտահերթ նստաշրջանում, քննադատել է Նիկոլ Փաշինյանը («ՀԺ»):
«Գոլոս Արմենիին» շատ ուշացած է համարում արտահանումը վարկավորելու գործակալության ստեղծումը կառավարության կողմից, բայց և նշում է, որ այն ունի մեծ հնարավորություն և հեռանկար:
«Հայոց աշխարհը», այցելելով Երևանի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և տեսնելով շինության անմխիթար վիճակը և մանավանդ այն, որ գրողի ծննդյան 135 ամյակի տարում նրա արձանն էլ տեղադրված չէ, վիճարկում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու որոշման արդարացիությունը: Թերթի համբերության բաժակը լցվում է, երբ օրեր անց իմացվում է, որ «ջրվել է» Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը: Եվ ծնվում է այսօրվա հոդվածը` «Ամո՛թ, եթե Երևանը «Գրքի մայրաքաղաք» է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ