Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 18 դեկտեմբերի 2012

Տարեմուտի մեսիջներ

«Դե ֆակտո իրատեսը», վարչապետից ստանալով ԱՄՆ փոխնախագահի հետ ունեցած հանդիպմանը վերաբերող իր հարցերի պատասխանները, հավաստիանում է, որ «Ջո Բայդենն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքին, երկկողմ հարաբերությունների զարգացման ծրագրերին»: Ավելին, այս մեսիջներին եկող գարնանը կարող են գումարվել նորերը. վարչապետը կրկին ԱՄՆ-ում անդրադառնալու է տնտեսական բարեփոխման ընթացքին: Ամերիկյան այցի արդյունքներից մեկին է անդրադարձել «Ազգը»` «ԱրմԹեք 2012» համաժողովը կամ ո՞րն է 21-րդ դարի տնտեսություն ունենալու «բաղադրատոմսը»: Նույնիսկ «Հրապարակը» չի ժխտում , որ ՀՀ վարչապետին «այնտեղ» բացառիկ ջերմությամբ են ընդունել, որ այցն «իր տեսակով աննախադեպ է եղել»: Առհասարակ, ինչպես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է «Առավոտի» միջոցով «ընդդիմադիրներին հասկացրել», հանրապետականի բոլոր գործերը, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական շեշտադրումները «ընդհանուր քննարկման, վերլուծության արդյունք են»: Դրա վկայությունն է, ըստ Նաղդալյանի, ՀՀ նախագահի ելույթը ՀՀԿ համագումարոմ: «Դե ֆակտո իրատեսի» գնահատմամբ, «գործող իշխանությունը, ի դեմս նախագահ և վարչապետ Սարգսյանների, մրցակից չունի գոնե աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններ հաստատելու և շարունակաբար զարգացնելու ներուժի մասով»:
«ՀԺ»-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս «լավ բան չսպասել» ԱԺ-ում քննարկվող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից, իսկ «Իրավունքի» վկայությամբ «նոր հարկատեսակից արդեն դժգոհում են»:
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն «Առավոտում» դժգոհություն է հայտնում հանրակրթության որակի անկումից և վարչապետին խնդրում «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը տալ «հրապարակային գնահատական», որպեսզի արդյունքում ունենանք «նորացված ԳԹԿ»:
Մնացած նյութերի գերակշիռ մասը վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հարցին, որին անդրադարձել են «Ժամանակը», «Ժողովուրդը», «Հրապարակը», «168 ժամը», «Օրակարգը», «Գոլոս Արմենիին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ