Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 19 դեկտեմբերի 2012

Տարեմուտի մեսիջներ - 2

Այսօր էլ «Ժամանակն» է իմացել, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահի ընտրությունից հետո ձևավորվելիք կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու»: Թերթը նման մեսիջներ է ստացել վարչապետի ամերիկյան հանդիպումների տողատակերից:
Տպագիր մամուլը հնարավորինս չի անտեսել ՀՀ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների գործունեությունը: «Հրապարակը» և «Ժողովուրդը» մեջբերել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրավիրած խորհրդակցությունում հնչեցված այն միտքը, թե հետևություններ պետք է արվեն ՀՀ նախագահի ելույթից: Այս վերջին թերթը ՀՀ արդարադատության նախարարին մեղադրում է «վերացական» դատողությունների համար` «… ասում է և միաժամանակ ոչինչ չի ասում»: «Ժողովուրդը» հոդված է նվիրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությանը` մատնանշելով, որ «գործուղման ծախսերն ավելացել են»: Իսկ առաջին էջում թերթը գաղտնալսման փաստի առիթով տպագրել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ գլխավոր դատախազի լուսանկարները: «Հրապարակը», հիշեցնելով, որ «վարչապետի ձեռամբ ձախողվեց» «Նոնո» մականունով մեկի նշանակումը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնում, ՀՀ բնապահպանության նախարարից հավաստիացում է ստանում, որ «սահմանված կարգով պատժվում են» արգելոցում որևէ ոտնձգություն կատարողները: «ՀՀ»-ն տպագրել է Արմենպրեսի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարարի հետ` «Համակարգում ստվերայնությունը նվազել է»:
«Օրակարգը» հայտարարել է, թե կառավարությունը, Տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությամբ, «պետգույքի օտարման նոր գործարք է նախապատրաստում» և հավելել, թե «սա առաջին դեպքը չէ, երբ … օտարման գործընթացը հարմարեցվում է գնորդի պահանջներին»: «Հրապարակը» փոխանցել է բնապահպան Հակոբ Սանասարյանի մտահոգությունը, թե իբր «մեր կառավարությունը չի ցանկանում, որ Սևանա լճի մակարդակը բարձրանա», «Հայկական ժամանակը»` ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013թ. պետական ծրագրի «սեփական ուսումնասիրությունից» հետո «եզրահանգել», թե «կառավարությունը ընդհանրապես պատկերացում չունի, թե իրականում ինչ վիճակ է տիրում» և «ինչ պետք է անել»:
«Ժողովուրդը» ներկայացրել է ապահովագրական ընկերությունների` երեքամսյա ժամկետով ԱՊՊԱ պայմանագրերի կնքման պահանջից դժգոհ մի խումբ տաքսու վարորդների բաց նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ