Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2012

Կալինինգրադից մինչև Հայաստան…

Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին «Վեդեմոստի» ռուսական թերթում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի մեկնաբանությունը «168 ժամը» որակել է «ընդդեմ Տիգրան Սարգսյանի»: «Օրակարգը» ուշագրավ է համարել, որ ռուս պաշտոնյայի դիտարկումները, մասնավորապես «Հայաստանը Կալինինգրադի հետ համեմատելու հայտարարությունը զարմանալիորեն համընկել է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին» («Հայաստանի կալինինգրադացում»):
«Հայկական ժամանակը» շարունակել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թ. ծրագրում իր երեկ «մեկնարկած» պրպտումները և դարձյալ «եզրահանգել», թե իբր «կառավարությունը մտադրություն չունի բարելավելու ժողովրդագրական իրավիճակը»: Կառավարության այսօրվա նիստում ներառված հարցերին արձագանքել են նաև «Հրապարակը» («10 քայլ»), «Ժողովուրդը» («Լավ գնի ակնկալիքով») և «Օրակարգը», ըստ որի Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցումն իրականացնող աշխատողներին Պետեկամուտների կոմիտեում «որոշել են … պարգևատրել … կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:
Ըստ «Ժամանակի» ջերմոցներ ունեցող ֆերմերները «մշտապես բողոքում են Թուրքիայից ներկրվող էժան բանջարեղենի դեմ», որը «մաքսային մարմինը «ջրի գնով» է մաքսազերծում` «սոխի» անվան տակ» («Գագիկ Խաչատրյանը նաև աճեցնում է լոլիկ, վարունգ, բիբար»): «Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտնել է տեսակետ, թե «տնտեսության մենաշնորհներում ժողովուրդն էլ է մեղավոր», քանի որ «բավարար պահանջկոտ չէ», «Հայոց աշխարհը» հավելել է, որ «տնտեսական քաղաքականությունը…հաջորդ հինգ տարիներին հարկավոր է արմատապես փոխել» և «հարկավոր է արտադրող մարդ» («Մենք ոչինչ չենք արտադրում»):
Տպագիր մամուլը և սոցցանցերն անցած օրվա «հերոս» են հռչակել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Առիթը Սեդրակյանի և նրա անվանակից լրագրող Մհեր Արշակյանի միջև ԱԺ միջանցքում «երկխոսությունն» է, որի ընթացքում պատգամավորը կոպիտ արտահայտություններով վիրավորել է լրագրողին: Մինչ լրագրողները ԱԺ նախագահից պահանջում են քաղաքական գնահատական տալ կատարվածին, «Հրապարակի» տեղեկացմամբ ՀՀԿ-ի անունից ներողություն է խնդրել կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ «Առավոտի» փոխանցմամբ ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ներիր ինձ, Մհեր, որ հնարավորություն չունեի «անկարգին կարգի հրավիրելու»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ