Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 22 դեկտեմբերի 2012

«Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»

Պարզվում է` լրագրողների հանդեպ հակաօրինական վերաբերմունքի փաստերը, որոնց վերջերս շատ է անդրադառնում մամուլը (մի դեպք էլ հիշատակում է այսօրվա «Ժողովուրդը»), ընդամենը «ծաղիկներ» են, և արդեն հասունացել են դառը պտուղները. բուժաշխատողներին ծեծի ենթարկելու դեպքերին, որոնց մասին հատուկ հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարարությունը, գումարվել են «մասնագիտական» ծեծի նոր դրսևորումներ: Մասնավորապես, ծեծկռտուք է եղել ֆինանսների նախարարությունում` «168 ժամ», «Ժողովուրդ», «Հրապարակ»: Այս թերթը հոգեբանի օգնությամբ նույնիսկ բացատրում է մեր հանրության մեջ սովորական դարձած այդ երևույթը. «Ցանկացած ենթակա աշխատողի ենթագիտակցության մեջ ամրագրված է` առնվազն ծեծել իր շեֆին»: Վերջակետ:
Բայց մամուլում կան այլ թեմաներ ևս. «Ժողովուրդն», օրինակ, «ամենևին չի թերագնահատում բաց հասարակություն և ազատ լրատվական դաշտ ունենալու կարևորությունը», սակայն ակնհայտ է, հավելում է թերթը, որ այդ ամենը պարզապես չի կարող իրական լինել, եթե երկրում չկան նախ և առաջ` ազատ տնտեսական հարաբերություններ»: Մրցակցության անհրաժեշտությունը շեշտում է նաև «ՀԺ»-ն, մինչ այդ չմոռանալով հավաստել, որ «օլիգարխները և իշխանությունն», իբր, խոչընդոտել են, որպեսզի հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցն առևտրական կենտրոն հիմնի Երևանում. պատճառն այն է, որ սննդամթերքի մի շարք տեսակներ … կէժանանային, մի բան, որ, իբր, իշխանության ծրագրերին չի համապատասխանում:
Շարունակվում է վարչապետի այցի արդյունքների ամփոփումը: «Հայոց աշխարհը» ընդգծում է «Հազարամյակի մարտահրավերի» վերադարձի ցանկալիությունը, «Ժամանակը» տեղեկացնում, որ Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու մտադրություն ունի Սիլիկոնյան հովտի «գայլերից» մեկը` Այ-Բի-Էմը, ինքը` վարչապետն էլ, ըստ «Ժողովուրդի», իբրև այցելության արդյունք, իր էջն է բացել Թվիթերում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ