Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 25 դեկտեմբերի 2012

Գուշակելու ժամանակը

«Ժողովուրդը» գուշակելու և կանխատեսելու փորձեր վաղուց է անում: Հիմա նաև առիթն է պատեհ` Ամանորի նախօրյակ է, և թերթի երևակայությունը նոր թռիչքներ է գործում կենդանակերպի աստղաբույլում: Երկրի բարձրագույն պաշտոնյաների, այդ թվում` վարչապետի, հորոսկոպը հարստացել է զուտ երկրային «բացահայտումներով»:
Սփյուռքից «Հրապարակին» հուշում են, որ «արտագաղթի մեծացման հետ Հայաստանի ֆինանսական ու տնտեսական վիճակն առավել վատթարանալու է»: Սակայն սփյուռքի վիճակն էլ մխիթարական չէ: Մասնավորապես, Սիրիայի համար «մռայլ հեռանկար» է կանխատեսում հրապարակախոս Երվանդ Ազատյանը («Ազգ»): 2013-ին դժվարին բարեփոխումներ է ակնկալում «Ժամանակը», իսկ նախկին նախարար Աղվան Վարդանյանը 2012 թվականին ընդհանրապես որևէ ձեռքբերում չի տեսնում («Օրակարգ»): Մռայլ կանխատեսումները, բարեբախտաբար, այսքանով ավարտվում են: Նախարար Գագիկ Բեգլարյանը «Ժողովուրդին» հավաստիացնում է, որ իրենք «քրտնաջան աշխատում են, որպեսզի խարդախության, կեղծիքի տեղ չմնա, «ատկատն» էլ սահմանափակել են»: «Դե ֆատկո իրատեսը» տարեմուտի հարցեր է ուղղել ՀՀ ոստիկանապետին («Ոստիկանությունում անելիքները շատ են»), ՀՀ առողջապահության նախարարին («Առողջապահությունում գործերը վատ չեն»), ինչպես նաև մյուս ԶԼՄ-ների` «ՀՀ»-ի, «168 ժամի», «Ազգի», «Օրակարգի», «ՀԺ»-ի թվում լուսաբանել ՀՀ ֆինանսների նախարարի երեկվա մամուլի ասուլիսը: Թերթը շարունակել է «Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները» հոդվածի տպագրությունը` փաստական նյութով իսպառ հերքելով ՀՀ վարչապետի իբր հակառուսական կողմնորոշումը` հընթացս պարզաբանելով, որ այդ «մեղադրանքը» հորինել են հայտնի ուժերը, ում «քաղցր է թվում» վարչապետի պաշտոնը:
ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն «Հրապարակի» միջոցով դիմել է ՀՀ վարչապետին` խնդրելով աջակցել, որպեսզի կոմիտեի պատվիրակությունը կարողանա մասնակցել 2013 թ. փետրվար ամսին Վոլգոգրադում կայանալիք Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակի հանդիսությանը:
«Օրակարգի» փոխանցմամբ գործադիրը վերանայել է ժամանակացույցը և «լրացուցիչ հարկային մուտքերի ապահովումը» վերապահել առաջին եռամսյակին` նկատի ունենալով «համաշխարհային տնտեսության բացասական զարգացումների` տարվա երկրորդ կեսին Հայաստան ներթափանցման հնարավորությունը: «Առավոտը» գրել է, թե եկամտային հարկի նոր օրենքը, ըստ որի «գործատուները պարտավոր են էլեկտրոնային հաշվետվություններում ներկայացնել աշխատողի մասին անձնական տվյալները», կարող է նրանց «հոգսը թեթևացնելուց բացի… պատճառել անհարմարություններ», նաև, մի այլ հրապարակման մեջ, փորձել պարզաբանել, թե «նոր օրենքը կվերացնի՞ բյուրոկրատական քաշքշուկը»: «168 ժամն» անդրադարձել է գազի գնի շուրջ շարունակվող բանակցությանը և «որոշել», որ «արդյունքը հայտնելու է Ձմեռ պապը»: «Հայոց աշխարհը» «Ինչո՞ւ են մարդիկ վճարում տեխզննության համար» հոդվածում առաջարկել է այն իրականացնել առնվազն կամավորության սկզբունքով»: «Օրակարգը» ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի երեկվա ասուլիսի մանրամասներին իր անդրադարձը խորագրել է «Ամենաշատը դժգոհել են ապահովագրողներից», «Առավոտում» ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանը «գնահատել» է երեխաների հոգևոր և ներդաշնակ զարգացման նպատակով իրականացվող գործընթացները. բյուջեի «Գումարները ծախսվում են անփութորեն»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ