Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 դեկտեմբերի 2012

Թերթը նաև կամրջում է

Վարչապետի մամուլի քարտուղարը շնորհակալություն է հայտնել «Հրապարակին»` պատերազմի վետերանների բաց նամակը տպագրելու համար. վարչապետն արդեն իսկ հոգացել է, որպեսզի Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակի հանդիսությանը մասնակցի հայ վետերանների 10 հոգուց բաղկացած պատվիրակությունը:
Անցած շաբաթ թերթերից մեկը գրել էր, թե իբր Հայաստանի «օլիգարխները և իշխանությունը» խոչընդոտում են ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի ստեղծմանը: Այսօրվա «Ժամանակը» ցանցի Հայաստանի կենտրոնի տնօրենի շուրթերով հերքում է այդ տեղեկությունը և վստահեցնում, որ «Կարֆուրը» ՀՀ-ում գործելու է»: Այսքանով ավարտված համարելով «կամրջելու» իր գործառույթը, մամուլն անցնում է առօրյա խնդիրներին: Նույն «Հրապարակը» փորձում է հակադրել Երևանի պետական և մանկավարժական համալսարանների աշխատողներին` կրկին հիշեցնելով դասախոսների աշխատավարձի տարբերությունը. մանկավարժականի դասախոսներն, իբր, բուհի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի շնորհիվ անհամեմատ ավելի բարձր ռոճիկ են ստանում: Թերթին դուր չի եկել նաև, որ վարչապետը երեկ մասնակցել է քահանա.am թարմացված կայքի շնորհանդեսին: Մինչդեռ «Առավոտը» ոչ միայն լուսաբանել է այդ միջոցառումը, այլև մի քանի հարց ուղղել Տիգրան Սարգսյանին:
«Ազգը» նախաամանորյա իր այս վերջին համարում ոչ միայն 2012-ը «ընդհանուր առմամբ հաջող» է համարել Հայաստանի տնտեսության համար և ներկայացրել այդ հաջողության բաղադրիչները, այլև «մոգոնել» է մեր աչքի ընկած քաղաքական գործիչներին բնութագրելու անվանակարգերը` «Տարվա սկզբին ու վերջին»: «Ներդրումային քաղաքականության որոշ հարցեր» վերնագիրը կրող հոդվածում Արտաշես Գեղամյանը երկրի տնտեսության հիմնական հարցը համարելով աշխատատեղերի պակասը, առաջարկում է այդ բացը լրացնելու տարբերակներ («Իրավունք-հետաքննություն»):
Կառավարության վաղվա նիստի օրակարգից, որը տեղադրված է կայքում, «ՀԺ»-ն ենթադրել է, որ դեռևս հոկտեմբեր ամսին «Տանգո» ընկերությանը վաճառված ԱԳՆ շենքը դարձյալ վաճառվելու է` այս անգամ աճուրդով:
«Օրակարգի» տեղեկացմամբ «Երևանի մասին» օրենքի ընդունումից հետո էլ «մայրաքաղաքը շարունակում է ապրել պետբյուջեի հաշվին, ինչը կարծես չի էլ մտահոգում ավագանուն»:
«Իրավունքը» մինչև երկու տարեկան երեխաների նպաստառու «մայրիկների «ստվերային» աշխատանքային գործունեության վերահսկման» ուղղությամբ Սոցապ նախարարության գործառույթները որակել է «անբարեխիղճ գործ» և «տեռոր մայրերի ու երեխաների նկատմամբ»: «Հրապարակը» Վերահսկիչ պալատի «տարեվերջյան նիստից» և պաշտոնական կայքի տեղեկատվությունից «եկել» է այն եզրահանգման, թե «ՎՊ-ն ռեվերանսներ է անում քաղաքական ուժերին» և թե իբր «խնայում է օրինազանցներին»: «Օրակարգը» անդրադարձել է ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի երեկվա մամուլի ասուլիսի մանրամասներին («Շաբոյանը գերազանցեց նախորդներին») և կարևորել, որ հանձնաժողովն «այս տարի 244 մլն դրամի տուգանք է նշանակել»: Թեման չեն շրջանցել նաև «Հայաստանի Հանրապետությունը», «Հայկական ժամանակը» և «Հայոց աշխարհը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ