Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 դեկտեմբերի 2012

«Ուրախ երգ ու պար ձեր ճաշասեղանին»…

Ամանորի նախօրեին որոշ լրատվամիջոցներ «առանձնակի հուզականությամբ» են անդրադարձել տարբեր գերատեսչությունների ղեկավարների տարեմուտի «ամփոփիչ» մամուլի ասուլիսների մանրամասներին: «Տարին հաջող էր Դավթյանի համար». գրել է «Օրակարգը» և հավելել, որ «Էկոնոմիկայի նախարարը տնտեսությունում դրական դինամիկա է նկատել», ինչին, ասես հակառակվելու մղումով, «Հայկական ժամանակը» հակադարձել է` «Հավեսով վերջանում ենք»: «Առավոտը» լրագրողների հետ Արդարադատության նախարարի երեկվա «առանց փողկապի» հանդիպմանն արձագանքել է «Համակարգը դառնալու է «այլ համակարգ» հրապարակմամբ», «Ժամանակը» հայտարարել, թե «Բնապահպանության նախարարն ու իր աշխատակիցներն իրավունք չունեն զբաղվելու բնապահպանությամբ»: «Օրակարգի» փոխանցմամբ տարեվերջի կառավարության նիստում ներկայացվող նախագծերից մեկի հաստատմամբ փաստորեն «գործադիրը հստակեցնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանաչափերը», թեև, ըստ թերթի, «ռիսկերը, այդուհանդերձ, պահպանվում են»: «Հայկական ժամանակը» նիստի հաստատմանը ներկայացված մի այլ` երեխաների պաշտպանության 2012-2013 թթ. ռազմավարական ծրագրի առիթով նշել է, թե իբր դրանում ներկայացված «վիճակագրական տվյալների մեծագույն մասը» նախորդ տարիների հետազոտությունների արդյունք են:
«Ժամանակը» նկատել է, որ այս օրերին «գրեթե բոլոր ծերանոցներում էլ համեստ հյուրասիրություն կազմակերպվում է, բայց, իհարկե, սեփական միջոցներով» («ՀՀ կառավարությունը, ընդդիմությունը, իշխանությունը` բոլորը մոռացել են, որ ծերանոցներում էլ է ամանոր»): «Հրապարակի» տեղեկությամբ նախորդ օրը «Ռենեսանս» ռեստորանային համալիրում տեղի ունեցած տոնախմբության ժամանակ «ոչ անհայտ ՀՀԿ-ականներ Մուրադ Մուրադյանը ու Վահրամ Բաղդասարյանը» թունդ վեճի են բռնվել և «իրար մի լավ քաշքշել»: Տհաճ միջադեպին արձագանքել է նաև «Հայկական ժամանակը»` «Անարգել ծեծում են իրար»: «Հայոց աշխարհը» կանխատեսել է, թե «երկարաժամկետ հատվածում դրամն արժեզրկվում է», «Հրապարակը»` «Հայաստանի շուրջ և հայկական շահերին առնչվող» անցնող տարվա արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ դատողությունները արծարծել «Ճամփաբաժանին» հոդվածում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ