Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 դեկտեմբերի 2012

Նախատոնական հրապարակումների խորհուրդը

Կառավարության այս տարվա վերջին նիստի մանրամասները «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է «Ներդրվում են թափանցիկ մեխանիզմներ. կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները» խորագրով: «Հրապարակը» տարվա ընթացքում կատարված աշխատանքի գնահատականներին հակադարձել է խիստ ինքնօրինակ հայտարարություններով` «2012-ի ամենակատարյալ իրականացված ծրագիրն արտագաղթն է», «Առաջանցիկը քիչ էր, հիմա էլ` ապահով…», «Օրակարգը»` նշել, որ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծին հավանությունը վկայությունն է այն բանի, որ «Գործադիրը որոշել է կարգավորել փոխկապակցված բիզնեսը» («Կտրել օֆշորի ոտքը»), «Ժամանակը» «հռետորաբար» հարցրել, թե նիստի օրակարգում ընդգրկված և «արդեն մեկ անգամ ուղիղ ձևով» վաճառված «ԱԳՆ շենքն աճուրդի դնելու որոշումը պայմանավորված է քաղաքակա՞ն իրողություններով»:
Ըստ «Հայոց աշխարհի» անշարժ գույքի շուկան տարեվերջին աշխուժացել է: «Ժամանակը» տարեմուտի զրույց է անցկացրել ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի և Արծվիկ Մինասյանի («Հայաստանի տնտեսությունը չի գտնում իր օպտիմալ կառուցվածքը, որը կապահովեր զարգացման առաջանցիկ տեմպ»), ազգագրագետ Ալինա Պողոսյանի («Եվրոպական երկրների կառավարությունները Հայաստան վերադարձողներին ավելի են աջակցում, քան մեր կառավարությունը») և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ («Նաիրիտի» հաջորդ ներդրողը հայտնի կդառնա հունվարի՞ն»): «Օրակարգը» արձագանքել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի աշխատանքային ծրագրերի կատարմանը` «Հավելուրդ չկատարողականի հաշվին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ