երեքշաբթի, 8 հունվարի 2013
«Թանկի» եւ «էժանի» նժարը
Տարվա իր աշխատանքային մեկնարկը «Հայկական ժամանակը» «նշանավորել» է երկու հայտարարությամբ, ըստ որոնց «Հայաստանում անշարժ գույքը շարունակում է արժեզրկվել», «մանրածախ առեւտրի ցանցում» էլ «արձանագրվել» է տեղական արտադրության ծխախոտի գների աճ»։ Երկու այլ հրապարակումներում թերթը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքական տարին մեկնարկելիս» ծավալուն հոդվածը (շարունակելի) եւ Իրանի նավթի նախարարի զեկույցում նշված հայտարարությունը, որ «այդ երկրից արտահանվող նավթի ծավալները… կրճատվել են մոտ 40 տոկոսով»։