Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 հունվարի 2013

Բագրատյանը «դրսից» վարչապետ է բերելու

Իհարկե, նախագահ ընտրվելուց հետո։ Օրինակ՝ «մի շատ հզոր տնտեսագետի», որը Մոսկվայում է աշխատում։ Չնայած «տեղից» էլ կարող է նայել, իր շտաբում «2-3 հիանալի մարդ է աշխատում»։ Արտգործնախարարի պակաս նույնպես չի լինի՝ «Ալեքսանդր Արզումանյան, Վլադիմիր Կարապետյան»։ Այլ «հզոր տնտեսագետներից» մեկը նույնիսկ կարող է ստանձնել «ԿԲ-ի գործը» («ՀԺ»)։ Սա դեռ ոչինչ։ «Առավոտի» վկայությամբ Բագրատյանը «երկրի ղեկավար ընտրվելու դեպքում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների շարք է սկսելու»՝ խոստանալով սոցիալական արդարություն և սերունդների համերաշխություն։ Եվ այլն։
«ՀԺ»-ն նկատում է, որ 2013-ի նպաստների չափերը «ոչ մի, բացարձակապես ոչ մի» փոփոխություն չեն կրել և համապատասխան մեջբերումներ է անում սոցապ նախարարի մամուլի ասուլիսից։ Մեկ այլ հոդվածում՝ «Նախարարները անցողիկ են», թերթը քննադատում է կառավարության «սպորտային» քաղաքականությունը՝ պնդելով, որ նախարարության հիմնական գործը ոչ թե պրոֆեսիոնալ սպորտի, այլ բնակչության հանգստի և սպորտով զբաղվելու պայմանների զարգացումը պետք է լինի։
Երկրի պաշտոնյաները շարունակում են նախորդ տարվա արդյունքների ամփոփումը։ «Առավոտն» անդրադառնում է Սամվել Հարությունյանի («Հո պետությունը հատուկ քաղաքականություն չի՞ մշակում, որ գիտնականները հեռանան»), «168 ժամը»՝ Երվանդ Զախարյանի («Ճգնաժամը թաքնված է կադաստրի թվերի ետևում») մամուլի ասուլիսներին։ Այս վերջին թերթը հարցազրույց է արել Սյունիքի մարզպետի հետ, որն, ի դեպ, կարծիք է հայտնում, որ «այս ամենադժվար պահին՝ 2012թ., կառավարությունը բոլոր խնդիրները շատ բարձր մակարդակով լուծել է»։ Թերթի այս համարի զրուցակիցն է նաև համաշխարհային համբավ ունեցող գիտնական Նաիրա Հովակիմյանը։
Հունվարի 10-ին ռուսական հեռուստաալիքներից մեկով հանդես էր եկել տխրահռչակ Ալեքսանդր Պրոխանովը և «սրբապիղծ սուտ» ասել ղարաբաղյան իրադարձությունների մասին։ «Հայոց աշխարհի» ու «Նովոյե վրեմյայի» էջերում սույն գործչին հանգամանորեն պատասխանել է Արտաշես Գեղամյանը՝ «Կայսրության զինվոր» Ալեքսանդր Պրոխանովն ական է դնում Եվրասիական միության տակ»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ