Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 15 հունվարի 2013

Հայոսի և Քարթլոսի լեգենդը. Բիձինային սպասելիս

Թվում էր, թե առասպելների հիման վրա քաղաքականություն կառուցելու սովորույթը իսպառ վերացել է հայերիս միջից: Բայց ահա Վրաստանի վարչապետի այցի նախօրյակին հայտնի հրապարակախոսը և գրողը հարկ է համարել «Հայոց աշխարհում» և «Նովոյե վրեմյայում» արտատպել 2007 թվականին լույս տեսած իր «Հայոս-Քարթլոս. ավելին, քան լեգենդը» գրքի որոշ հատվածներ: Բանն այն է, որ Զորի Բալայանը իր իսկ խոսքով շատ լուրջ է վերաբերվում այդ լեգենդին, ինչպես նաև իր Մարկոս պապի այն կարծիքին, որ «անգամ հարազատ եղբայրները կարող են թշնամի լինել, եթե նրանց միջև բացակայի փոխըմռնումը»: Բարեբախտաբար, «Նովոյե վրեմյան» տպագրել է մեկ այլ հոդված ևս, որտեղ փորձում է պարզաբանել, թե ինչ է բերում իր հետ Իվանիշվիլին, ինչպես նաև «Իրավունքը», որը նույնպես ձգտում է հասկանալ, թե ո՞րն է «վրացական երազանքը»:
Իշխանական վերնախավի անցուդարձին «լավատեղյակ» «Ժամանակը» տեղեկացնում է, որ իբր «վերևներում» քննարկվում է ընտրությունից հետո նոր վարչապետ նշանակելու կամ գործող վարչապետին պաշտոնում թողնելու հարցը: Իսկ ահա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ընտրվելու հավանականությունը շատ ցածր են գնահատում Տիգրան Կարապետյանը` «… դե ինքը նախկին վարչապետն է եղել, կոնյակի գործարանում… իր փայն ունի, ի՞նչ ընդդիմություն» («Իրավունք»), հոդվածագիր Ալբերտ Պողոսյանը` «… Բագրատյանի «պաշտոնավարման օրոք վերջնական կոլապսի է ենթարկվել առանց այդ էլ կործանման եզրին հասած տնտեսությունը» («Դե ֆակտո իրատես»), պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը` «Կարծում եմ` նրա հնարավորությունները շատ փոքր են» («168 ժամ»):
Տեսնելով, որ ՊԵԿ-ի այս տարվա հարկային ստուգումների ցուցակում չկան ՊԵԿ նախագահի հետ «փոխկապակցված ընկերություններ», «Օրակարգը» դա բնական է համարում, քանի որ ՊԵԿ նախագահն «ինքն իրեն չի ստուգի»: «Ժամանակը» պնդում է, որ նրա «թիվ մեկ գործունեությունը հարկային ու պետական ապարատը նախ իր բիզնեսի բարգավաճմանը ծառայեցնելն է» («Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքը»):
«Հայաստանի Հանրապետությունը» ՏԿՆ միգրացիոն ծառայությունում և Ազգային արխիվում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի աշխատանքային խորհրդակցություններին անդրադարձում կարևորել է միգրացիոն հոսքերի կառավարման և ժամանակակից տեխնոլոգիաներով արխիվային ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացվող գործընթացները: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցած Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից մանրամասներ («Աջակցություն արտահանմանը»), ի մասնավորի նշելով, որ «անկախությունից հետո առաջին անգամ Հայաստանի արդյունաբերությունը թողարկել է 1 տրիլիոն դրամի արտադրանք»): «Ժողովուրդը» երեկվա նիստի քննարկմանն արձագանքել է «Պրոակտիվ փուչիկներ» հրապարակմամբ, «Օրակարգը» հայտնել է տեսակետ, թե «կառավարությունը… արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը վստահել է» իրեն «ոչ այնքան դրական լույսի ներքո» դրսևորած Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամին («Գյումրվա տեխնոլոգիաներով»): «Հայոց աշխարհը» փորձել է պարզաբանել, թե անցած և նոր տարվա «խաչմերուկում» ավտոմեքենաների «տեխզննության կտրոնները ինչու դարձան դեֆիցիտ»: «Հայկական ժամանակը» կտրոնների պակասի առաջացման իրողությունը որակել է «Պետական աֆյորա»:
«Իշխանությունը նպաստում է փոքր ու միջին բիզնեսի վերացմանը», հայտարարել է «Հրապարակը» «հունվարի 1-ից իրենց նկատմամբ կիրառվելիք նոր հարկից» («ՀԺ») նախագահի նստավայրի դիմաց բողոքող ատամնաբույժների երեկվա ակցիան ներկայացնող հրապարակման մեջ: Թեմային անդրադարձել են նաև «Ժամանակը» («Խեղդվողների փրկության գործը»), «168 ժամը» («Ոսկորները հաշվեցին, հիմա հաշվում են ատամները») և «Հայկական ժամանակը», որը մի այլ հրապարակման մեջ էլ փոխանցել է իր «մտահոգիչ տեղեկությունները», որոնք վերաբերում են «մեր բանկային համակարգում ծագած խնդիրներին» և առաջին հերթին` «վարկերի վերադարձելիությանը» («Բանկային փլուզո՞ւմ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ