Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 17 հունվարի 2013

Վարչապետացուները դարձյալ շատանում են

Սակայն նրանց շրջանակը առայժմ նույնն է մնում` ՀՀ ԱԺ նախագահ («168 ժամ»), նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյան («Առավոտ», «ՀԺ»), Արմեն Սարգսյան («Ժամանակ», «168 ժամ»): Ի դեպ, մեծ հետաքրքրություն է առաջացրել Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում բարեգործական շենքեր կառուցելու «Երևան, իմ սեր» հիմնադրամի ծրագիրը, որի «հետևում» կանգնած է նույն Արմեն Սարգսյանը («Ժողովուրդ»): Որոշ լրատվամիջոցներ կասկածանքով են ընդունել Երևանում ավտոբուսների արտադրություն կազմակերպելու որոշումը` «Ավտոբուսներ` ոմն Արտակ Սարգսյանի շարժիչով. կառավարության որոշումը տարակուսանքի տեղիք է տալիս» («Օրակարգ»), «Մնաց սուզանավը» («ՀԺ»): «ՀՀ»-ն անդրադարձել է նույնականացման քարտ կարդացող սարքերի բաշխմանը:
«Հրապարակը» ատամնաբույժների բողոքը հարուցած հարկատեսակ սահմանելու օրենքը համարում է «հում, անմշակ և վտանգավոր», իսկ Գյումրու Ալեքսանդրոպոլ հյուրանոցին քաղաքապետարանի ունեցած պարտքի հարցը «վարչապետի քննարկման» առարկա: Այս թերթը ինչ-ինչ ենթադրություններ է անում նաև այն իրողությունից, որ «Կենտրոն» ՀԸ-ի աշխատակիցները նույնպես պարգևատրվել են վարչապետի կողմից: «Առավոտի» կարծիքով «մեր երկիրը մշտական բնակվելու և բիզնես դնելու համար սիրիահայերին հարմար չէ` կեղծ ոսկին շատ է, շուկան` փոքր, հարկերն էլ` բարձր»:
«Հրապարակում» տպագրված «2012-ը Հայաստանի տնտեսության համար» ծավալուն հոդվածում կարևորվել է ոլորտում նախորդ տարվա աշխատանքը: «Հայկական ժամանակը» «հաստատապես պնդել» է, թե իբր «Հայաստանին մատակարարվող գազը շատ ավելի թանկ է լինելու», քան «հայտարարվում է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է ՀԲ տեսակետը, թե «2012-ը Հայաստանը «կփակի տնտեսական 6,8 տոկոս աճով», ինչը ըստ «Հայոց աշխարհի» նշանակել է, թե` «Համաշխարհային բանկը չի հավատում, որ… տնտեսական աճի ցուցանիշը կգերազանցի 7 տոկոսը», թեև «ունի նաև որոշակի դրական սպասումներ», հավատում է կառավարության որդեգրած արտահանման խրախուսման քաղաքականության արդյունավետությանը («Տնտեսության աճը կդանդաղի, իսկ դրամը կդրսևորի կայուն վարքագիծ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ