Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 22 հունվարի 2013

Սկսվեց…

Եթե «Ժողովուրդը» վիճարկում է ՀՀ գործող նախագահի հարցազրույցի որոշ դրույթներ` հընթացս հիշատակելով նաև վարչապետի անունը, ապա «168 ժամը» «հետաքրքիր» է համարում, որ նախագահի քարոզարշավի մեկնարկին ՀՀ վարչապետը ներկա չէր. սա նույնիսկ հեռագնա ենթադրությունների տեղիք է տալիս:
Մինչ այդ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանը գյուղացի ընտրողին խոստանում է «ներդրումներ, ներդրումների հոսք», որը «տանելու է տնտեսության աճին, տնտեսության աճը բերելու է բյուջեի աճ, բյուջեի աճը…» («Ժամանակ», «Առավոտ», «Հրապարակ», «ՀՀ»): Նախագահի մյուս թեկնածուն` Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ժլատություն չի անում. «գյուղը կդառնա հարուստ` պետական, շնչող, փոքր և միջին բիզնեսն ապահովված կլինի, հարկերն աստիճանաբար կիջնեն, կունենանք մաքուր բնություն, որ պատկանում է բոլոր քաղաքացիներին» («ՀՀ»):
«ՀԺ»-ն նկատել է, որ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներառված ՓՄՁ աջակցության ծրագիրը «հրաշալի խոսքերով է սկսվում»: Շարունակությունը, սակայն, թերթին դուր չի եկել` «ՓՄՁ-ները դառնում են վերացող գործարար խավ»:
«Հարկադիր «արձակուրդից» վերադարձած «Ազգը» լծվել է ատամնաբույժների խնդրի լուծմանը. «Կայացած երկրում հարկային դրույքաչափը 4 անգամ չեն բարձրացնում. արտոնագրային վճարների փոփոխությունն ընդդեմ ատամնաբուժարանների»: Ըստ «Ժողովուրդի» հաշվարկների ՀՀ գլխավոր դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը 2011-ին ճիշտ չեն օգտագործել պետբյուջեից հատկացված միջոցները:
Չնայած գազի սպառման ծավալն անցյալ տարի աճել է, սակայն «Օրակարգի» տեղեկացմամբ այն չի օգտագործվում ջեռուցման նպատակով` «Գազը չի տաքացնում. դեռ չթանկացած` բնակչությունը հրաժարվում է կապույտ վառելիքից»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ