Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 23 հունվարի 2013

«Աննախադեպ» տեղեկատվություն

«Հրապարակը» չգիտես ինչու աննախադեպ է համարում Տիգրան Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հեռախոսազրույցի վերաբերյալ երեկվա տեղեկատվությունը` սովորության համաձայն «բացահայտելով» այդ իրողության թաքուն շերտերը: Նախ, իբր, քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր գործիչները առավելապես քննադատում են վարչապետի գործունեությունը, և նա «շտապում է տարբեր եղանակներով հերքել ընդդիմախոսներին», և երկրորդ, դա ցուցանում է Հայաստանի համար Արևմուտք-Ռուսաստան «ձեռնամարտի» ակտիվացումը: Ամեն դեպքում թեման արծարծել են նաև «ՀՀ»-ն, «ՀԺ»-ն և «Ժողովուրդը»:
Կառավարության և վարչապետի գործունեության անդրադարձներ կան ՀՀ նախագահի քարոզարշավի լուսաբանման նյութերում` «Աղքատության հաղթահարման մոտեցումները կվերանայվեն» («ՀԱ»), «Անկեղծ և անմրցակցային» («ՀԺ»), «Իշխանությունները միայնակ ի զորու չեն արմատախիլ անել կոռուպցիան» («Ժողովուրդ»), «Ինչպես կարելի է հասնել ապահով Հայաստան» («ՀՀ») և այլն: «Առավոտը» ուշադրություն է դարձրել, որ «մի շարք մարզպետներ և փոխմարզպետներ» հավանաբար քարոզչությանը մասնակցելու նպատակով արձակուրդ են ձևակերպել:
Տպագիր մամուլը լուսաբանել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի երեկվա մամուլի ասուլիսը` «Պետական կառույցներից տեղեկանքները` փոստի միջոցով» («ՀՀ»), «Վերահսկիչ պալատին կարելի է համացանցում հետևել» («Առավոտ»), «Չարաշահումների բացահայտմանը հաջորդող տեղեկությունները` www.e-gov.am կայքում. պետական կառավարման համակարգի բարեփոխումների երեք նոր ուղղություններ» («Ազգ»):
Մամուլն արձանագրում է, որ «ատամնաբույժներին միացել են գործակալները. արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունները դժգոհության նոր ալիք են բարձրացրել» («Օրակարգ», «Առավոտ», «Ազգ»):
Կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերից մի քանիսը նույնպես արժանացել են թերթերի ուշադրությանը. «Ընդդեմ «ցմահ» գյուղապետերի և վասն տեղական ժողովրդավարության», «Շոլոխովն էլ հաղթեց Հայաստանին» («Հրապարակ»), «Կառավարությունը կմերժի Էդմոն Մարուքյանին» («Ժողովուրդ»):
«Օրակարգը» տեղեկացնում է, որ համահայկական բանկն ուշացրել է միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը, իսկ ՎԶԵԲ-ը, հավանաբար «հանքերի ու տրանսֆերտների հույսով», Հայաստանում այս տարի 5 տոկոս տնտեսական աճ է ակնկալում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ