Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 24 հունվարի 2013

Համընկնումների խորհուրդը

«168 ժամը», հետամուտ երկրում և նրանից դուրս քաղաքական և տնտեսական ոլորտներում տեղի ունեցող անցքերին, մի շարք «տարօրինակ համընկնումների» է «հանդիպել», ինչպես օրինակ, նախագահի ընտրության նախընտրական քարոզչության և … Դավոսի տնտեսական ֆորումի մեկնարկների, առաջին 2 տարում Ագարակ և Մեղրի քաղաքների գազիֆիկացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը և 2012 թ. համեմատաբար պակաս գազի օգտագործման մասին «Հայռուսգազարդի» հաղորդագրության «համընկնումը», որը, ի դեպ, «համընկել է» «Ժամանակում» քաղ.տեխնոլոգ Արմեն Բադալյանի մի հայտարարության («Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է լինելու») և «Հայոց աշխարհի» հոդվածներից մեկի հրապարակման հետ («Վարչապետ, ասա, որ սիրում ես հայրենիքդ»):
Դավոսի տնտեսական համաժողովին Հայաստանի չմասնակցելու իրողությունը «Օրակարգը» համարել է ոչ միայն «անհասկանալի», այլև անընդունելի», «Ժամանակը»` «միացել» հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանին` «ՀՀ տնտեսագիտական միտքը պետք է ներկայացվեր Դավոսում»:
«Առավոտում» ներկայացված է 2013-14 թթ. ընթացքում պետական կառավարման էլեկտրոնային համակարգում նախատեսված նոր ծառայությունների նշանակությունը` «Հանդիպում առանց միջնորդների»: «Հայկական ժամանակի» տեղեկացմամբ կառավարության այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տրվելու «տեղական հանրաքվեների միջոցով» պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությանը: «Օրակարգը» գրել է, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի, ինչպես նաև Թավրիզ-Երասխ նավթամթերատար խողովակաշարի նախագծերը անցյալ տարի դուրս են մնացել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունից («Կանցնեն, անց կկենան»), «168 ժամը»` իր հանգույն հարցրել` «եթե գյուղնախարարի պաշտոնը քաղաքական է, ուրեմն կարող ենք գյուղատնտեսության հերն անիծե՞լ»:
«Հրապարակը» գրել է, թե երկու օր է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները «հավաքվում են… դեպի նախագահական շարժվելու մտադրությամբ» («Ինչո՞ւ է աղմկում «Նաիրիտը»): «Առավոտը» հավելել է, թե անշարժ գույքի գործակալության մոտ 200 աշխատակիցներ երեկ քննարկել են «Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությունները և որոշում կայացրել պայքարել… մինչև կառավարությունը ընդառաջի իրենց պահանջներին» և վերանայի օրենքի որոշ դրույթներ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ