Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 29 հունվարի 2013

«Անթիվ են հանցանք իմ»

Եթե հավատանք Վրաստանի ներկա նախագահին և նախկին մի քանի պաշտոնյաների, ապա Վահագն Չախալյանի հանցագործություններն անթիվ են. նման մարդուն ազատ արձակելը վնասում է հարևան երկրի ազգային, պետական և այլ շահերին: Խնդրին անդրադարձել են գրեթե բոլոր թերթերը` «Վիրահայոց թեմը դատապարտում է, իսկ Սաակաշվիլին սկսել է «չհասկանալ», «Սաակաշվիլին ինքն է ապացուցում Չախալյանի քաղբանտարկյալ լինելը» («Ազգ»), «Իմ գործը քաղաքական է». Վահագն Չախալյանը` Միխեիլ Սաակաշվիլու հայտարարության կապակցությամբ» («Առավոտ»), «Տափակ կենացներից գործի անցնելու ժամանակն է» («Հայացք»), «Այնպես է սիրում, որ նույնիսկ ուտել չի կարողանում» («Գոլոս Արմենիի») և այլն: Մամուլը նաև նշում է, որ այս խնդրում նույնպես Վրաստանի նոր կառավարության դիրքորոշումը հստակ է և սկզբունքային:
Լրատվամիջոցները ողջունում են ՀՀ նախագահի երեք թեկնածուների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով իբրև «աննախադեպ» իրադարձություն («168 ժամ»): Նախընտրական ծրագրերը նույնպես թերթերի ուշադրության կենտրոնում են. «Արդյունաբերությունը` երկրի կայուն տնտեսության հիմք. այն ամրացնելու համար ինչ են առաջարկում թեկնածուները» («ՀՀ»), «Տնտեսությունը կապաքրեականացնի, 10% աճի կհասցնի, ՓՄՁ-ի առաջ էլ կանաչ լույս կվառի»- Րաֆֆի Հովհաննիսյանի մասին գրում է «Առավոտը», իսկ «ՀԺ»-ն և «168 ժամը», բնականաբար, քննադատում են գործող նախագահի պաշտոնավարման օրոք ձեռք բերված ցուցանիշները:
Վերլուծելով վիճծառայության հրապարակած տվյալները, «ՀԱ»-ն նշում է, որ դրանք տարվա ընթացքում այնքան են փոխվել, որ «այս համակարգի նկատմամբ անվստահության» պատճառ են դարձել: «Ազգը» պետական մարմինների անգործությամբ է բացատրում «տաքսիների կատարյալ խառնաշփոթը»` «Ապօրինի տաքսիներից մինչև խաբող հաշվիչներ», և առաջարկում արմատական փոփոխություններ կատարել: «ՀԺ»-ն փոխանցում է ատամնաբույժների հավաքի մասնակիցների մտադրությունը` իրենց պահանջը ներկայացնելու ՀՀ ղեկավար մարմիններին, այդ թվում` վարչապետին: «Կասեցրեք բարբարոսությունը», այս կոչով երկրի ղեկավարներին են դիմել մի խումբ մտավորականներ. խոսքը դարձյալ վերաբերում է Կենտրոնական ծածկած շուկային, որտեղ, նամակագիրների վկայությամբ, բազում իրավախախտումներ են կատարվում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ