Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 1 փետրվարի 2013

Քարոզարշավի փորձությունը

«Հայկական ժամանակը» և ուրիշ թերթեր ահազանգել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ տեղի ունեցած մահափորձի և քստմնելի հարձակման տակավին կցկտուր տեղեկությունների մասին։ «Ժողովուրդը» մտահոգված հարցրել է՝ «Ո՞ւմ դեմ էին ուղղված Հայրիկյանին դիպած գնդակները»։
Նախագահական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը «Իրավունքի» հետ զրույցում հայտարարել է՝ «Հրանտ Բագրատյանի «առավելությունն» այն է, որ ոչ ոք նրան լուրջ չի ընդունում»։ Թերթը մի այլ հրապարակման մեջ («Բարեփոխումները շոշափելի արդյունք են տվել») փոխանցել է քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեության վերաբերյալ գնահատականները, որոնք կառավարության անդամներին երեկ ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին ի հակառակ «Ժողովուրդն» էլ հայտարարել է, թե իբր վարչապետի «ծրագրերը հայտնվել են ձախողման եզրին»՝ որպես օրինակ վկայակոչելով ԿԲ անձնակազմը Դիլիջան տեղափոխելու իշխանությունների մտադրության և դժվարությունների մասին «օրաթերթի աղբյուրները»։
«Օրակարգը», «Հրապարակը», յուրաքանչյուրն «իր հարգին», արձագանքել են գազի գնի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի երեկվա գնահատականներին. «Ժողովուրդը» հավելել և «քննության է առել» նախարարի խոսքը՝ «Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը»։
«Ազգն» անդրադարձել է բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի երեկվա մամուլի ասուլիսին՝ «Ավանդների տոկոսները մնացել են անփոփոխ, վարկերինը՝ նվազել 1 տոկոսով»։ Թեման արծարծել են նաեւ «Օրակարգը» («Շահույթ կա, շահութաբերություն չկա. Բանկիրներն ամփոփել են անցած տարին»), որը մի այլ հրապարակման մեջ նաև հավելել է, որ «Բանկային համակարգում աճում է թե՛ ավանդների, թե՛ վարկային պորտֆելի դոլարիզացիան» («Դրամը դոլարի օգտին է խաղում»), և «Հայաստանի զրուցակիցը» («Հայաստանի բանկերն սպասարկում են հարուստների շահերը»)։
«Առավոտի» հրապարակումը («Արտոնություններ տեղական արտադրողին») արձագանքել է վարչապետի և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հունվարի 18-ին կայացած հանդիպման մանրամասներին, «Հայոց աշխարհը»՝ խոշոր հարկատուների 2012-ի հարկային պարտավորությունների կատարմանը։ «Օրակարգը» տեղեկացրել է, որ տարվա կեսից սկսած «խոշոր հարկատուները պարտավոր են լինելու… հաշվապահական հաշվառումը վարել միեւնույն ծրագրերով» և տրամադրել նաեւ «այդ ծրագրերով ստեղծված ֆայլի պատճենը»՝ հընթացս նշելով, թե փաստորեն տապալվել է «հարկային ներակայացուցչի ինստիտուտը»։
«Իրավունքը» հարցրել է՝ «Ինչո՞ւ է ֆիննախը համառորեն թաքցնում Գյումրիի ստուգումների արդյունքները։ «Ժողովրուդրը», անդրադառնալով ԱՎԾ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտմբերին» զեկույցի մանրամասներին, «որոշել», թե «Հայաստանը նվազում է սրընթաց կերպով», ինչին միացել է «Հայկական ժամանակը»՝ «Այսպես մինչեւ ե՞րբ»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ