Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 5 փետրվարի 2013

Ոսկե տառերի հմայքը

«Առաջիկա հնգամյակը Հայաստանի զարգացման համար բեկումնային է լինելու», - ազդարարում է «Դե ֆակտո իրատեսը» և հավելում. «Սերժ Սարգսյանն ու նրա թիմի առանցքային գործիչները հնարավորություն ունեն իրենց անունը ոսկե տառերով գրելու պատմության դասագրքերում»: Թերթը, բնականաբար, հանգամանորեն հիմնավորում է նշված հայտարարությունները: Մեծ արձագանք են ստացել նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի` ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցները («Առավոտ», «168 ժամ», «Ազգ»), ինչպես նաև «Մոսկովսկիե նովոստիում» տպագրված «Հայաստան. հետճգնաժամային վերելք» հոդվածը, որը կրճատումներով արտատպել է «Նովոյե վրեմյան»:
«Արտաքին պարտքը գնալով ավելանում ու ավելանում է», - զգուշացնում է «Ժողովուրդը», - այն արդեն ՀՆԱ-ի 42,6 տոկոսն է: Ասես պատասխանելով այդ մտահոգությանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հայտարարում է. «Հայաստանը դասվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքը, և պետական պարտքի կառավարման տեսակետից որևէ ռիսկ առայժմ տեսանելի չէ» («ՀՀ»):
ԱԺ-ում նույնպես գործընթացը ծավալվում է «իր կարգով»: Այսուհետև բռնադատվածներին գրավի դիմաց և առևտրային բանկերից արտոնյալ վարկ տրամադրելու կառավարության օրենսդրական փոփոխությունն, օրինակ, ԱԺ նախագահն, ըստ «Ազգի», հարցի լուծում չի համարել. «… պետք չէ քաղաքացուն ուղարկել մասնավոր բանկ, իսկ պետությունը մնա դիտողի դերում», - ասել է խորհրդարանի խոսնակը:
Խորհրդարանի շենքի առջև օրենքով սահմանված արտոնագրային նոր վճարներից դժգոհ ատամնաբույժների երեկվա ցույցին անդրադառնալով, «168 ժամը» գրել է, թե նրանք «կլքեն երկիրը», «Ժամանակը» հավելել է, թե «Ատամնաբույժները պայքարում են ձևավորվող նոր մենաշնորհի դեմ», «Առավոտը»` փոխանցել նրանց մի մասի «վստահեցումը», թե իբր իրենց նկատմամբ «արդեն առողջապահության և հարկայինի աշխատակիցները «ռեպրեսիաներ են» սկսել»: Թեման արծարծել է նաև «Ժողովուրդը»` «Կառավարության պայքարն ատամնաբույժների դեմ»:
Ըստ «Հայկական ժամանակի» Սյունիքի մարզի արոտավայրերից 50 հազար հեկտարը իրանցի ֆերմերին տրամադրելու պատմությունը «թափ է հավաքում» («Մութ ոչխարներ Սյունիքում»): «Օրակարգը» մեկնաբանել է ԱՎԾ-ի 2013 թ. հունվար ամսվա սպառողական գների աճի ցուցանիշները («Դեկտեմբերյան գնաճը տեղափոխվել է հունվար»), մի այլ հրապարակման մեջ նաև նշել, որ «պետբյուջեի հարկային եկամուտներում» բանկերն «առաջանցիկ են» և «ավելացրել են իրենց մասնաբաժինը»: «Գոլոս Արմենիին» արձագանքել է ՊԵԿ-ի օրերս հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակին` «Պետբյուջեի «պատվո» պահակազորը», «Հայոց աշխարհը» տեղեկացրել, որ խոշոր ընկերություններում «օրենսդրորեն պարտադրված» աուդիտի արդյունքում «256 ընկերություն չի ստացել … դրական կարծիք»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ