Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 8 փետրվարի 2013

Մելանխոլիկ հումորի ասպետը

Aravot.am-ը կառավարության կայքից տեղեկանալով, որ երեկվա նիստում քննարկվելու է մշակույթի ոլորտում Հայաստանի և Գվատեմալայի համագործակցության հարցը, մեկնաբանության խնդրանքով անմիջապես դիմում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին: Վերջինս նման բան չէր լսել, բայց նույնքան անմիջապես գլխի է ընկնում, որ Aravot-ը ակնկալում է դառը հումորով համեմված պատասխան և իր մելանխոլիկ հումորի զինանոցից ընտրում է ակնկալվող բառամթերքը: Մինչդեռ նույն Aravot-ից կարող է նեղանալ Կոստա Ռիկան. երեկվա նիստում մշակութային համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկ կար նաև այս երկրից: Մամուլն արձագանքել է նիստի օրակարգի այլ հարցերի ևս: Կրթօջախների ներգրավումը նախընտրական քարոզարշավ բացառելու հարցը արծարծել են «Իրատես դե ֆակտոն» («Արջի ծառայությո՞ւն», թե՞ սաբոտաժ»), «ՌԱ»-ն («Կառավարությունը թույլ չի տա դպրոցների ներգրավումը ընտրական գործընթաց»), «Հրապարակը» («Աշոտյանի դեմագոգությունն ու իրականությունը») և այլն: Հողօգտագործողների գարնանային ծախսի մի մասը փոխհատուցելու կառավարության որոշումը արտառոց մտքեր է արթնացրել «ՀԺ»-ի («Չքնաղ «բիզնեսի» հմայքը») և «Օրակարգի» («Պարարտ դիզօպերացիա. ներկրողները գյուղացիների հաշվին մոտ 2 մլրդ դրամ կաշխատեն») ուղեղներում:
Որքան մոտենում է նախագահի ընտրության օրը, այնքան ավելի «հրատապ» է դառնում վարչապետի հետագա պաշտոնավարման հարցը («Ժողովուրդ», «ՌԱ»), ինչպես նաև նրա առաջիկա այցը Ռուսաստանի Դաշնություն («Ժողովուրդ», «Իրատես դե ֆակտո», «Հրապարակ»): Թեման «փակում է» «Դելովոյ էքսպրեսը»` «Մոսկովսկիե նովոստիից» արտատպելով ՀՀ վարչապետի հարցազրույցը:
«Իրավունքում» հրապարակված «2013-ը խոստանում է լինել ակտիվ արդյունաբերական» հոդվածում կարևորվել են ոլորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցառումները, որոնց արդյունքում «կբացվի ու կվերազինվի 90 գործարան, կստեղծվի 10 հազար աշխատատեղ», որոշակի բնագավառներում «կկրկնապատկվեն ցուցանիշները»: «Ռեսպուբլիկա Արմենիա»-ն արձագանքել է ԵՄ խորհրդատվական պատվիրակության հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի փետրվարի 6-ի հանդիպմանը` «Հայաստանը թույլ չի տա ռեֆորմների դանդաղեցում», «Օրակարգը» նշել է, որ կառավարության ղեկավարը խորհրդարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարևորել է Carrefour հիպերմարկետների ցանցի ներկայացվածությունը Հայաստանում, «Ժամանակը» հավելել` «Կարֆուր»-ը երկար է ծանրութեթև անում»:
«Ժողովուրդը» շարունակել է հետևել ատամնաբույժների բողոքի ակցիաներին` «Ատամնաբուժությունը միայն ատամ պլոմբելով չէ»: «Իրատես դե ֆակտո»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե շրջանառության և արտոնագրային վճարների մասին ընդունված նոր օրինագծերը «Սահմանադրության հետ խնդրահարույց են», թե հասարակության «զգալի հատվածը չի գիտակցում», որ «հատկապես շրջանառության հարկի մասով… հարկային բեռը իսկապես բազմապատկվել է»: Թեմային անդրադարձել է նաև «Հրապարակը» («Ցինիզմ կամ` ինչ են ուզում անշունչ մեքենայից»):
«Տարեսկզբին գնաճը ավելացել է. Ի՞նչ է սպասվում առաջիկայում», հարցրել է «Հայոց աշխարհը»: «Օրակարգը», վկայակոչելով ԱՎԾ հրապարակումները, ըստ որոնց «շինարարության ծավալների կրճատումը չի ազդել ոլորտի աճի վրա», վիճակագրությունը որակել է «հարաբերական», մի այլ հրապարակման մեջ էլ հավելել, թե «ԱՄՀ-ն առաջիկա տարիներին դրամի սահուն արժեզրկում է սպասում» («Լող դեպի անորոշություն»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ