Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 9 փետրվարի 2013

Համատեղ կառավարմանը պատրաստ են

«Կոալիցիա» եզրույթը» ԲՀԿ մամուլի խոսնակի ականջին չգիտես ինչու մի քիչ «խորթ է հնչում», բայց նրա կուսակցությունը «համատեղ կառավարմանը»` խնդրեմ, «միշտ պատրաստ» է, միայն թե սրբությամբ կատարի ընտրողի պատվիրանները («Ժամանակ»): Թերթը նաև կարծում է, որ ԲՀԿ-ի վերադարձը իշխանական կոալիցիա «զգալիորեն կհեղինակազրկի» այս կուսակցությունը:
«Հրապարակին» շարունակում են հուզել «կադրային վերադասավորումները», «Ժողովուրդը» մտահոգված է «կառավարության որոշմամբ» ձեռք բերված երկու բիոզուգարանի թանկությամբ, պաշտոնյաների «ոչ այնքան հասկանալի» գործուղումներով, ինչպես նաև ձկնաբույծների չլուծված խնդիրներով, «168 ժամը»` այն իրողությամբ, որ ՀԱԿ-ը «ինքն է դառնում Հայաստանից արտագաղթի ալիքին նպաստող հիմնական ուժերից մեկը»:
Հայագետ Արգամ Այվազյանը այս անգամ «Ազգում» վերստին արծարծում է «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ իր ունեցած արխիվի նյութերը գնման միջոցով պետականացնելու խնդիրը»:
«Հայկական ժամանակը» «թարմացրել է» գազի թեման («Էլի թանկացել է». «Ո՞վ է փակելու 140 միլիոն դոլարը»), որին միացել է «Հայոց աշխարհը» գրելով, թե «Մինչ խոստանում են լավագույն գինը», կապույտ վառելիքի «մաքսային արժեքը հասել է 254 դոլարի»: Ըստ «Նովոյե վրեմյայի» Առողջապահության նախարարությունը չի կարողանում «զսպել դեղերի գները» «մեխանիզմներ չլինելու» պատճառով: «Հայոց աշխարհը» ներկայացրել է առաջարկներ, թե «ինչպես կասեցնել կեղծ դեղորայքի գրոհը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ