Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 12 փետրվարի 2013

Ապահովագրության խորհուրդը

«Ազգում» տպագրված «Շրջանառության հարկ և եկամտային հարկ` ի՞նչ անել» հրապարակման մեջ ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է պարզաբանումներ «հարկային դաշտում» կատարված երկու արմատական փոփոխությունների վերաբերյալ: «Օրակարգը» առաջիկա կառավարության նիստին արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն հիմնադրելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելը «դիտարկել է» այն տեսանկյունից, թե իբր «ապահովագրական ընկերություններն այսօր իսկապես չեն իրականացնում վարկերի ապահովագրություն» («Կառավարությունը կախվեց ապահովագրությունից»): Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «Մենաշնորհները Հայաստանում» հետազոտության մանրամասներին, որոնց արձագանքել է նաև «Առավոտը»` («Մենաշնորհները արմատախիլ են անում փոքր ու միջին բիզնեսը»): «Հայոց աշխարհի» հետ զրույցում «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը, հակառակը, հայտարարել է, թե «Եթե մարդն ընդունակ է աշխատել, ցանկացած տեղ կարող է շահութաբեր բիզնես իրականացնել»:
Ըստ «168 ժամի» ՊԵԿ-ը մաքսային կոմիտեի հրապարակած արտաքին առևտրի 2012 թ. ամբողջական ցուցանիշները «ցույց են տալիս, որ ներմուծվող գազը թանկացել է»: «Օրակարգը» հավելել է, թե «գազն արդեն $232 է, «Գազպրոմը» վերանայել է մատակարարման պայմանները», մի այլ հրապարակման մեջ` նաև նշել, թե «տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շարունակում է մեծանալ», քանի որ այդ երկրից «ոչ առևտրային տրանսֆերտները գերազանցել են նախաճգնաժամային մակարդակը» («Փողը ռուսական է»):
«Գոլոս Արմենիի» փոխանցմամբ «այս տարվանից Հայաստանում սպասվում է մոլիբդենի արտադրության նշանակալի աճ», «Հայաստանի Հանրապետությունը» արձագանքել է բնապահպանական ցավոտ հիմնախնդիրներին` «Կարմիր գրքի բարակն է լավը. փաստում և ահազանգում են մասնագետներն ու պատկան կառույցը»:
«Օրակարգը» անդրադարձել է արտահանման ծավալների աճի հիմնահարցին` իրեն «հետաքրքրող մասով» («Ինքնաթիռային աճ. մեթոդաբանությունն ու Airbus-ը ավելացրել են Հայաստանի արտահանման ծավալները»), որին «անմասն չի մնացել» նաև «Հայկական ժամանակը»` («Տոկոս խփեմ դոլարով»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ