Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 15 փետրվարի 2013

Հիշողության կորուստ…

Ենթադրելով, որ 1990-ականներին, մասնավորապես` իր վարչապետության տարիներին, Հայաստանում բնակվողների հիշողությունն իսպառ կորել է, նախագահի թեկնածու Բագրատյանը «Հրապարակին» փորձում է համոզել, որ ինքը եղել է «լույսի վարչապետը». «ես եմ լուծել հանրապետությունում 24-ժամյա հոսանք մատակարարելու խնդիրը», - հոխորտում է նա: Հետո հանկարծ մի փոքր ուշքի է գալիս` «չեմ ասում, թե մենակ լուծեցի, բայց իմ կառավարությունը լուծեց»: Տարիների հեռվից Բագրատյանի աչքին վարդագույն երանգով է երևում նույնիսկ վայրիվերո սեփականաշնորհման գործընթացը, որից հանրությունը դեռևս չի կարողանում ուշքի գալ…
Սակայն ամենաստվար մամուլը «հավաքել» է կառավարության երեկվա նիստում հաստատված արդյունաբերության զարգացման ծրագիրը. «Պետությունն արտահանման համար գումարներ է նախատեսում» («ՀՀ»), «Ձևավորվում են տնտեսական աճը խթանող նոր ոլորտներ» («Իրավունք»), «Արդյունաբերական ձեռնարկությունների վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն» («Ազգ»), «Օժանդակությունը շատ չի լինում. արտահանումը Հայաստանում ևս մեկ կառույց է խթանելու» («Օրակարգ»): Այս թերթի զրուցակից Անդրանիկ Օհանջանյանը ընդունված որոշումների մեջ ավելի շատ հարցեր է տեսել, քան պատասխաններ, իսկ «ՀԺ»-ի և «Ժողովուրդի» ընթերցողը, դատելով այս թերթերի հրապարակումներից, դժվար թե հավատով լցվի կառավարության նոր նախաձեռնության հանդեպ: Ծրագիրը ներկայացնող լուրը ծվարել է «Հայաստանի զրուցակցի» էջերից մեկի անկյունում` մնացած ամբողջ տարածքը թողնելով «Տնտեսության իրական հատվածին պակասում է կառավարության իրական աջակցությունը» նյութին: «ՌԱ»-ն շարունակել է արծարծել փոքր և միջին գործարարության զարգացման թեման, «Դելովոյ էքսպրեսը» «Ռեգնումից» արտատպել է «Հայաստանի տնտեսություն մուծված արտասահմանյան ուղղակի ներդրումների կեսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին» հոդվածը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ