շաբաթ, 16 փետրվարի 2013
Արդյոք ովքե՞ր են…
«Ազգը» ՀՀ ֆինանսների նախարարի երեկվա մամուլի ասուլիսում պարզել է, որ «սոցփաթեթի գումարները կտրամադրվեն բանկերի միջոցով, փաթեթից օգտվողների թիվն ավելացել է 30 հազարով», «ՀԺ»-ն նախարարին հարց է ուղղել, թե ովքե՞ր են այն անձինք, ովքեր «ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ», «պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել»…
«Նովոյե վրեմյան» դրվատում է մսամթերքի արտադրության ոլորտի առաջատար ընկերություններից մեկին, «Գոլոս Արմենիին» ցույց տալիս աշխատուժի շուկայի անհամաչափությունը վերացնելու ուղիները, «ՀԱ»-ն` թե «որտեղ են թաքնված գնաճային ռիսկերը», «Առավոտը» հավաստում է, որ ՏՏ ոլորտի զարգացման «շարժիչ ուժը կրթված մարդն է»: «Ժողովուրդի», «168 ժամի» լուրերի շարքը չստուգված «տեղեկաշարի» տպավորություն է գործում:
Երիտասարդ կոմպոզիտոր, ՌԴ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան դիմում է ՀՀ նախագահին` խնդրելով, որ նա «Լույս» հիմնադրամի կամ այլ կառույցի միջոցով օժանդակի իրեն կատարելագործվելու Լոնդոնում («Առավոտ»):