Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 19 փետրվարի 2013

Մնա՞լ թե չմնալ, սա է …

«ՀԺ»-ն վարչապետին «ուղիղ» հարց է տալիս` «Դուք ուզո՞ւմ եք մնալ վարչապետ, թե՞ ոչ»: Վարչապետը խոստանում է մտածել: Թերթն այլ հարցեր էլ է ուղղել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև «խախտումներ» արձանագրել: Վարչապետի քվեարկության մանրամասները «նկատել են» նաև «ՀՀ»-ն, «Հրապարակը», «Ժողովուրդը»: Այս վերջին թերթի տվյալով «գործադիրի կազմում բավական լուրջ փոփոխություններ են սպասվում»:
ԵԱՀԿ ԽՎ նիստում ելույթ ունենալուց առաջ Արտ. Գեղամյանն իր տեքստը տպագրել է «Իրավունքում»` «Աքրամ Այլիսլին մենակ չէ, նրա հետ են Հայնեն, Ռեմարկը, Մանը և Ֆրոյդը»: «Նովոյե վրեմյան» ամփոփել է Վրաստանի վարչապետի այցը Թուրքիա. «Հոգևոր փոխանակություն. Բիձինա Իվանիշվիլին Բաթումում մզկիթ կկառուցի և դրա դիմաց թուրքերից նվեր կստանա հայերի կառուցած երկու տաճարը»:
«Հայաստանի Հանրապետությունը» գյուղատնտեսության և կոմունալ սպասարկման նպատակով հանրապետությունում տրակտորների արտադրության կազմակերպման ծրագրի հաջողությանը չի կասկածում, քանի որ այն «առաջարկել են մասնավորն ու պետությունը` ձեռք ձեռքի տված»: «Գոլոս Արմենիին», հակառակը, տնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը որակել է «ցաքուցրիվ» և «ոչ ամբողջական»: «Օրակարգը» փոխանցել է կարգավորիչ բարեփոխումների ոլորտի մասնագետ Սքոթ Յակոբսի հետ «Մեդիամաքսի» թղթակցի զրույցը («Մենաշնորհներ, դոմինանտ բիզնեսմեններ և արտոնյալներ»), «Ազգը»` անդրադարձել «էլեկտրոնային հաշվետվություններին անցնելու» «մաքառումներին» և նշել, թե «հարկային մարմիններին հաշվետվություն ներկայացնելու էլեկտրոնային» գործընթացը «շարունակվում է … խառնաշփոթով և սխալներով»:
«Իրատես դե ֆակտոն» բռնադատվածների բնակարանային ծրագրի իրականացման խնդիրների մասին զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ («Ֆինանսների նախարարությանը ծրագիրը ձեռք չի՞ տալիս»): «Օրակարգը» առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հեռանկարները որակել է «անորոշ», քանի որ, թերթի պնդմամբ, ըստ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` «նման ինստիտուտի առայժմ պատրաստ չենք»: Երկու այլ հրապարակումներում պարբերականն արձագանքել է «ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկի» ղեկավար Ստեփան Գիշյանի հայտարարությանը («Վարկերի էժանացման մեխանիզմների կարիք չկա») և ԿԲ-ի ու բանկի շենքի մաքրությամբ զբաղվող «Karcher» ընկերության միջև կնքված «պայմանագրային մանրամասներին» («Ատկա՞տ», թե՞ փողերի լվացում. ինչո՞ւ է ԿԲ-ն փակ մրցույթ անցկացնում բանկը մաքրելու համար»):
«Իրատես դե ֆակտոն» «վերականգնել» է գազի թեման` «Էներգետիկայի նախարարի հերքածը ԿԲ-ն հաստատեց», «Հայոց աշխարհը» ՌԴ-ից տրանսֆերտների ստացման վերաբերյալ ԿԲ-ի հրապարակած տվյալներից եզրակացրել է, որ «Տրանսֆերտները կգերազանցեն նախաճգնաժամային մակարդակը», «Օրակարգը»` տեղեկացրել, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել ` լուծելու վերջինիս հետ «պարտքային խնդիրները»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ