Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 20 փետրվարի 2013

Հետընտրական կանխատեսումների օրակարգը

«Հայոց աշխարհի» տեղեկությամբ «Սոցփաթեթն ընդլայնվում է». թեև ներդրման առաջին տարվա արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, այդուհանդերձ «կառավարությունը մտադիր է… համակարգում ներառել ևս 30 հազար աշխատողներ»: «Ռեսպուբլիկա Արմենիան» ներկայացրել է Երևանի մաքուր երկաթի գործարանում ընթացող գործընթացները` «Արտահանմանը նպատակաուղղված»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հավուր պատշաճի լուսաբանել է ձևավորված «արդյունաբերության աջակցման գործիքակազմի» նշանակությունն ըստ ոլորտների: «Օրակարգի» մտահոգությանը, որ թեև «համաշխարհային շուկայում գների աճի պայմաններում ներկրված ցորենի մաքսային արժեքն աճել է 8%-ով, մանրածախի գինը նույնիսկ նվազել է», սակայն «թանկացել են ալյուրը և հացը», ըստ «ճաշակի յուրո» և «հետընտրական շեշտադրումով» միացել է «Հայկական ժամանակը» և կանխատեսումներ արել, թե «շուտով կհայտարարվի գազի գնի բարձրացման մասին», հետո «կբարձրանա … տրանսպորտի գինը», «ներկրվող ապրանքների գները» և … այսպես շարունակ («Պախմելը» ծանր է լինելու»):
«Առավոտի» հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը Գյումրի քաղաքում նախագահի ընտրության արդյունքներին իր անդրադարձում ներկայացրել է սեփական դատողությունները «իշխանությունների` Շիրակի մարզում իրականացրած սոցիալ-տնտեսական ոչ ճկուն քաղաքականության» և տրանսֆերտների վերաբերյալ («Նախագահը նեղանալու փոխարեն` ճիշտ կանի իր մեղքը փնտրի»): «Ժամանակում» ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նշել է, որ հատկապես տնտեսական ոլորտում սպասվում են դրական փոփոխություններ, քանի որ «սոցիալ-տնտեսական այս վիճակը մեղմելու համար անմիջապես քայլեր պետք է ձեռնարկվեն»:
«Օրակարգը» գրել է, թե «մինչ կառավարությունը զբաղված է» «Նաիրիտի» արտադրական համալիրի «վերագործարկման ուղղությունները հստակեցնելով», «խնդիրներն ավելի են խորանում» («Խճճել «Նաիրիտը»): Թերթը մի այլ հրապարակման մեջ փոխանցել է «Սթար» սուպերմարկետների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանի տեսակետը, որ «Carrefour-ը կարող է էապես փոխել շուկան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ