Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 21 փետրվարի 2013

Որ թեթևանա հոգսը…

Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 25-րդ տարեդարձին անդրադարձել են բոլոր լրատվամիջոցները. «Հայաստանի Հանրապետությունը» հրապարակել է Զորի Բալայանի «Մաքառման և ինքնահաստատման ճանապարհով» ծավալուն հոդվածը:
«Ժամանակին» հետաքրքրել են «նախագահի ընտրությանը հաջորդած օրերի ընթացքում … իշխանական դաշտում» «զարգացումները», ավելի ճիշտ` «կադրային վերադասավորումների մասին խոսակցությունները», որոնք թերթը «խմբավորել է» «Իշխանական ճամբարի թոհուբոհը» հրապարակման մեջ: Հետընտրական մեկնաբանություններ է ներկայացրել նաև «Հրապարակը» («Կադրեր»):
«Օրակարգը» գրել է, որ «եկամտային հարկի մասին» օրենքով սահմանված «էլեկտրոնային հաշվետվությունները խոչընդոտների են բախվել», «Ազգը» հավելել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի դրանցով պայմանավորված` «հարկատուների նկատմամբ վարչական տուգանք չկիրառվի»: Թեմային արձագանքել են նաև «168 ժամը» («Էլի մեր լեռների պես») և «Հայկական ժամանակը»:
«Օրակարգը» և «Հայկական ժամանակը» անդրադարձել են հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ երեկվա հրապարակմանը («Դեկտեմբերն ավելի աշխույժ է եղել» և «ԱՎԾ-ն էլ «խփեց»): ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի երեկվա ասուլիսին արձագանքել են «Առավոտը» («Ստուգումներ «Ալեքս Գրիգում» և հարկային բարեփոխումներ»), «Օրակարգը» («Հարաբերական արտոնյալը. հարկային դեսանտ Սամվել Ալեքսանյանի բիզնեսների վրա»), «Հայկական ժամանակը» («Ներկայացման սպասելիս»): «Ժամանակը», առավելապես հետաքրքրված, թե «Կարֆուրը կմտնի՞ Հայաստանի շուկա», մեջբերել է ՊԵԿ-ի նախագահի հայտարարությունը, ըստ որի հանրահայտ ընկերության «մուտքը քննարկվում է ՀՀ պատկան մարմիններում ու կառավարությունում», և «այնտեղ դրական են տրամադրված»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ