Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 22 փետրվարի 2013

Կանխատեսումների շտեմարան

«Իրատես դե ֆակտոն» ձեռնամուխ է եղել բացահայտելու Րաֆֆի Հովհաննիսյանի «Կես միլիոն ձայների իրական գաղտնիքը» և որոշել, որ դրանց «հասցեատերը ոչ թե Րաֆֆին է», նաև կանխատեսել «ուշագրավ քաղաքական գործընթացներ», որոնց արդյունքում իշխանությունը «կներկայանա ավելի կայուն, ավելի արդյունավետ կադրերով» և կանցնի «վաղուց սպասված գործերին»: «Առավոտում» Լարիսա Ալավերդյանը «Րաֆֆի Հովհաննիսյանի` գործադիրում համագործակցության տարբերակը վատթարագույնն» է որակել` լավագույնը համարելով Ազգային Ժողովի կամ կառավարության լուծարումը: Հետընտրական գործընթացներին և զարգացումներին հետևել են նաև «Ժամանակը» («Կառավարությունը հրաժարական կտա Ս.Սարգսյանի երդմնակալությունից հետո՞») և «Օրակարգը»:
Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումներին անդրադարձել են «Ազգը», «Հայկական ժամանակը», «Օրակարգը» և «Հայացքը», որը, ի դեպ, երկու այլ հրապարակումներում «իրարամերժ քննության» է առել սննդամթերքի անվտանգության խնդրի լուծման գործընթացները («Կառավարության համար սննդամթերքի անվտանգությունը նշանակություն չունի՞» և «Սահմանվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշներ»):
«Հայաստանի զրուցակիցը» ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի հետ զրույցը խորագրել է մռայլ կանխատեսմամբ` «Ատամնաբուժական ծառայությունները կթանկանան, բայց որակը կընկնի», «Ժողովուրդը» «հայաստանյան ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակից» բանկային համակարգին իր անդրադարձը` «Քաղաքակիրթ թալանի վարկային ուղին»:
«Հայկական ժամանակը» շարունակել է «Կարֆուրի» հայաստանյան շուկայում հնարավոր ներկայության վերաբերյալ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի մեկնաբանության «սեփական վերծանումները»` «Եվ ոչ մի սահմանափակում»: «Օրակարգը» նկատել է` «ՊԵԿ-ը Դիլիջանի ուսումնական կենտրոնում ծախսելու է այնքան գումար, որքան վարկային միջոցներ չորս տարում կառավարությունը նախատեսում է ուղղել հարկային վարչարարության բարելավմանը» («Հանգիստ վարկի չափով»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ