Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 23 փետրվարի 2013

Վարչապետի թեկնածուների հերթական «շքերթը»

Թեման հանգիստ չի տալիս «Ժամանակին»: Այս թերթը վարչապետի փոփոխությունը տեղադրում է «հասարակության դրական սպասումների» հատվածում և մեկ առ մեկ քննարկում վեց լուսանկարներում պատկերված գործիչների հնարավորությունները:
Ընդհանուր առմամբ այսօրվա տպագիր մամուլում գերակշռում է երկրի տնտեսական վիճակի «մինորային» գնահատականը. «Թոշակ չբարձրացնելը թանկ նստեց իշխանության վրա» («168 ժամ»), «ՀՀ կառավարությունը չի մտածում գյուղացու մասին» («Ժողովուրդ»), «Հայաստանի քաղաքացին վատ է ապրում, պարոն նախագահ» («Հրապարակ»), «Գներ և եկամուտներ» («ՀԺ». թերթն ապացուցում է, որ վերջին 5 տարում ապրանքի և մթերքի գները բարձրացել են 70-80 տոկոսով, բնակչության մոտավորապես նույնքան տոկոսն էլ «սրընթաց տեմպով» աղքատանում է»), «Բյուջեն օգտագործվում է բանկերն հարստացնելու համար» («ՀԱ». վարկերն էժանացնելու քայլեր ձեռնարկելու փոխարեն կառավարությունը ստանձնել է դրանց «տոկոսադրույքների մարման պատասխանատվությունը»): Եվ միայն «Ազգը», անդրադառնալով նախագահի ընտրության թեմային, գրում է. «Սոցիալական ծրագրերը պետք է արտացոլվեին ընտրության արդյունքի վրա, անհնար է գողանալ հարյուրհազարավոր ձայներ և ստանալ միջազգային դիտորդների դրական գնահատականը»:
Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին. փաստը մեկնաբանում են «Առավոտը», «ՀԺ»-ն, «Ժամանակը» և «Ժողովուրդը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ