Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 փետրվարի 2013

«Ծայրահեղ պարզ» ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այդ ձևով կազմավորել նոր կառավարությունը: «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, և իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը», - «ՀԺ»-ում գրում է սույն գործիչը: Ր. Հովհաննիսյանն ստանում է մի շարք արժեքավոր խորհուրդներ ևս, որոնց իրականացմամբ կամբողջանա «իշխանափոխության գործընթացը»: Զարմանալին այն է, որ իր նկարագրած այդ հիասքանչ կառավարության կազմում Ն.Փաշինյանն անձամբ ինքը չի ուզում լինել «ոչ մի պայմանով»: Մի՞թե զուտ համեստությունն է պատճառը…
Իսկ ահա նախկին քաղաքապետ Կ.Կարապետյանն, ըստ «Ժողովուրդի», ոչ միայն ուզում է անդամակցել նոր կառավարությանը, այլև գլխավորել այն, չնայած Էդ. Շարմազանովն արդեն քանիերորդ անգամ հավաստում է, որ իշխող կուսակցությունը վարչապետի փոփոխության հարց չի քննարկել: Ավելին, «Տիգրան Սարգսյանն անցած հինգ տարիներին, չնայած որոշ թերացումների, ընդհանուր առմամբ արդյունավետ է իրականացրել կառավարող կուսակցության, նախագահի և կառավարության ծրագրերը» («Գոլոս Արմենիի»):
Երկրի տնտեսության այսօրվա վիճակն են քննության առել «Իրատես դե ֆակտոն» («Հունվարյան աճը հակասում է տրամաբանությանը», «Ընտրության արձագանքը տնտեսության մեջ»), «Նովոյե վրեմյան» («Ալյուրի գինը չի նվազի, այլ միայն կկայունանա»), «Օրակարգը» («ԿԲ-ն շատ ավելի համեստ է տնտեսական աճի սպասումներում»), «ՀԱ»-ն («Բանկերը թանկ են վճարում դրամի համար»), «ՀԺ»-ն («Քանդել ու ծախել. «Ավտոմատիկա» ՓԲԸ անորոշ ապագան»):
ՊԵԿ նախորդ տարվա գործունեությանը ծավալուն հոդված է նվիրել «Գոլոս Արմենիին»` «Աղբյուրներ կան», էլեկտրոնային հաշվետվությունների խնդիրն արծարծել են «Օրակարգը»` «Օմբուդսմենն ականջալուր չէ կառավարությանը» և «Ժողովուրդը»` «Կառավարության և ՊԵԿ-ի ձախողված նորարարությունը»:
«Ժամանակի» փոխանցմամբ «Կարֆուրի» հարցով հետևողականորեն զբաղվում է ԱՄՆ դեսպանը` այս անգամ իր թվիթերյան միկրոբլոգում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ