Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 28 փետրվարի 2013

Հայտնի և անհայտ գումարելիներ

«Ժողովուրդը», «Ժամանակը» և մյուս թերթերը տեղեկացրել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են «ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումները»: «Ո՞վ կգլխավորի կառավարությունը», հարցրել է «Հայոց աշխարհը»` միաժամանակ հիշեցնելով, որ «նորընտիր նախագահի` լիազորությունները ստանձնելու պահից պետք է «կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տա»: Թեմային «Ժողովուրդը» արձագանքել է «Վարչապետի փնտրտուք. Աբրահամյանն «ինքնաբացարկ հայտնեց» հոդվածում:
«Օրակարգի» տեղեկությամբ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը («Եկամուտները գաղտնազերծել են գործակալներին»): Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե իբր «հայաստանյան արտադրողներին պաշտպանելու պատրվակով ու հանրապետական պատգամավորների առաջարկով կառավարությունում որոշել են օժանդակել» կակաոի մածուկ, յուղ և փոշի ներկրողներին» («Կակաո հարաբերություններ»):
«Ժամանակը» գրել է, թե «Կարֆուրի» համար տարածք են փնտրում» (թեման արծարծել է նաև «Հայոց աշխարհը» «Գործարար պատգամավորից մինչև թշվառ պատգամավոր» հոդվածում), հետո էլ հավելել, թե «Սթար» խանութների ցանցը «չի կարողանում վճարել իր մատակարարներին», «վերածվել է արագ քայքայվող օրգանիզմի», մինչդեռ «կառավարությունը գերադասում է խուսափել գլխացավանքներից, դեռ մի բան էլ ավելին` աջակցել սեփական օլիգարխներին»: «Հայկական ժամանակը» շարունակել է «գազի թեման»` «Ամեն ընտանիքից` 130 հազար»: «Օրակարգը»` ներկայացրել «Պարադիգմա Արմենիա» հարկային խորհրդատվական և հետազոտական ընկերության վերլուծությունը` «Անհատական կենսաթոշակային խնայողություններ. ինչո՞ւ են դրանք կարևոր»:
«Անկախ Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է արդյունաբերական ընկալելի քաղաքականություն», գրում է «Գոլոս Արմենիի» թերթի տնտեսական մեկնաբանը, շեշտելով, որ կառավարության 2013 թվականի արդյունաբերության ծրագիրն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժերի և ոլորտների ձևավորմանը»: Վերլուծելով արտահանմանը միտված քաղաքականության արդեն իսկ ստացվող արդյունքները, թերթը անդրադառնում է նաև Գյումրիի տեխնոպարկի հեռանկարներին («545 մլն դրամը սահման չէ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ