Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 1 մարտի 2013

Փորձի և փորձանքի հարաբերակցությունը

Մեր երկրում Վրաստանի դեսպանն է հորդորում` արժե, որ «Հայաստանը ուսումնասիրի մեր փորձը, որպեսզի խուսափի մեր սխալներից» («Դելովոյ էքսպրես»): Այս ընթացքում Վրաստանի նախագահը Բաքվում հայտարարում է. «Առանց Ադրբեջանի` Վրաստանի ապագան, բրացական պետականության զարգացմումն անհնար է» («ՀԺ»):
Հայաստանում էլ են էական փոփոխություններ եղել: ԱԺ խոսնակ, օրինակ, այլևս չի ուզում դառնալ ոչ վարչապետ, ոչ նախագահ («ՌԱ»), Շիրակի նախկին մարզպետը հրաժեշտ է տվել մարզպետարանի աշխատակիցներին, Արմավիրի քաղաքապետը իր եղբորորդիներից կողմից հրահրված ծեծկռտուկը ներկայացրել է իբրև «ձեռք սեղմելու և բարևելու սովորականից փոքր ինչ ավելի ջերմ արարողություն» («Ժողովուրդ», «Հրապարակ»):
Կառավարության երեկվա նիստն է առավել ստվար մամուլ «հավաքել»: «Իրավունքը» ծավալուն հոդված է տպագրել «Կառավարությունը 2013 թվականին նույնպես տրամադրված է լարված աշխատանքի» վերնագրով, օրակարգի տարբեր հարցերի են անդրադարձել «Ազգը» («Գյուղատնտեսության պետական աջակցությունը շարունակվելու է նաև այս տարի»), «ՀՀ»-ն («Հաստատվել է լաբորատոր փորձաքննությունների այս տարվա ծրագիրը», «Ինչի՞ն ……… կտա գյուղնախարարությունն այս տարի», «Փոփոխություններ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման պայմանագրում», «Արագաչափ սարքերի ներդրումը դրական է»), «Օրակարգը» («Ոսկին թանկանում է, ոսկերչությունը` ոչ»): Ատամնաբույժների ծառայության հարկման հարցն արծարծել են «ՀԱ»-ն, «Ազգը», «Ժողովուրդը», 2012 տնտեսական աճի տվյալները` «Օրակարգը», «Ազգը», «ՀԺ»-ն:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարման համակարգը թևակոխել է « ինքնաքանդման» փուլ («Դելովոյ էքսպրես»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ