Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 2 մարտի 2013

Գարնան առաջին օրվա անակնկալը

«ՀԺ»-ն անդրադառնում է միջազգային շուկաներում երեկ առավոտյան արձանագրված «ցնցումներին», որոնց պատճառները ԱՄՆ բյուջեի ծախսի կրճատումն էր և Չինաստանի տնտեսության ոչ լավագույն ցուցանիշները: Եթե դա այդպես է, ապա հետևանքներն, ըստ թերթի, կզգացվեն նաև Հայաստանում: Չնայած վիճակն առանց այն էլ մխիթարական չէ, որովհետև երկրի վիճակագրական տվյալներն ուսումնասիրելով «ՀԺ»-ն չի կարողացել պարզել տնտեսությունում ստեղծված դրությունը:
«ՀՀ»-ն արձանագրում է, որ «հարկային նոր փաթեթից գլուխ չհանած` «Եկամտային հարկի մասին» օրենքում արդեն փոփոխություններ են սպասվում, դրան հակառակ «Ազգը» պարզել է, որ հունվարին անշարժ գույքի գները էական փոփոխություն չեն կրել, «ՀԱ»-ի տեղեկացմամբ ԱՊՊԱ պայմանագրերն ավելացել են, «Երևան ջուրն» էլ առաջարկում է նվազեցնել ջրի սակագինը:
«Առավոտը» փոխանցում է Երևանում տեղի ունեցած սեմինարի մասնակիցների մտահոգությունը. «Չի կարելի ՓՄՁ-ներին անընդհատ ցնցումների մեջ գցել. փոքր և միջին ձեռներեցները գտնում են, որ շրջանառության հարկի 58 միլիոն շեմը իրատեսական չէ»: Մեկ այլ միջոցառում` երեկ բացված կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսն են լուսաբանել նույն «Առավոտը», «ՀՀ»-ն, «Ազգը», «Ժամանակը». այս վերջին թերթը շեշտում է ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի կարծիքը, թե ոլորտը զարգացնելու համար «ՀՀ կառավարությունը պետք է ազատականացնի օդային հաղորդակցությունը»: Իսկ ահա երկաթուղային հաղորդակցությունում խնդիրներ են առաջացել բեռնափոխադրումների թանկացման պատճառով. խնդիրն արծարծում է «Նովոյե վրեմյան»:
«Ազգի» հոդվածագիրը քննադատում է հողօգտագործողներին աջակցելու կառավարության վերջին որոշումները. «Կայացած գյուղոլորտ ունեցող երկրները հողերն օգտագործում են խոտի համեմատ բազմակի արդյունավետություն ապահովող մշակաբույսերի աճեցման նպատակով, ինչն էլ հավելյալ արժեք է ապահովում: … դեռևս ուշ չէ ՀՀ վարելահողերը խոտհարքի չվերածել, հողօգտագործողներին էլ հերթական փորձության չենթարկել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ