Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 5 մարտի 2013

Բարևագիր

Ճիշտ է, թերթերը միահամուռ տեղեկացնում են, որ ընդդիմության առաջնորդը ՀՀ նախագահին, վարչապետին և քաղաքապետին բարևագիր է ուղարկել, որ իրենց «մեղայականներով» և «ինքնաբացարկներով» հանդերձ այսօր ներկայանան Ազատության հրապարակ («ՀԺ», «Ժողովուրդ», «Իրավունք»), բայց և այնպես չեն կարողացել խորամուխ լինել սույն բարևագրի «բուն բովանդակությանը»: Ըստ «Իրավունքի» հրաժարականների քանակն ավելացել է. «Օբամայի կողմից նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելուց հետո Օբամային էլ են կանչել Ազատության հրապարակ` հրաժարականի դիմումով»:
«Ժամանակն» այսօր էլ է հիշեցնում, որ ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկանում ոչ վարչապետ, ոչ էլ նախագահ դառնալ: Գովելի հնարամտություն է ցուցաբերում «Ժողովուրդը»` ընթերցողին տեղեկացնելով, թե ընտրության օրը ինչ կերպ են քվեարկել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` վարչապետի ծննդավայրի և գրանցման վայրի ընտրողները: «Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես չի կարող երկար շարունակել», ազդարարում է «Դե ֆակտո իրատեսը»` հընթացս ներկայացնելով ՀՀ նախագահի և վարչապետի արդյունավետ համագործակցությունը ՌԴ, ԱՄՆ և ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հետ:
«Ընտրության դասերը» «Գոլոս Արմենիին» քննարկում է նախագահի նախկին բողոքավոր թեկնածուի ծրագրի տնտեսական հատվածի վերլուծականի միջոցով. «Նույնիսկ Հր. Բագրատյանի «100 քայլի» համեմատ Ր.Հովհաննիսյանի գրքույկներում նշված թվերն ու աղյուսակների տեսքով «քայլերը» անհեթեթ, հակասական և անգրագետ տեսք ունեն…»: Գալով երկրի առջև ծառացած խնդիրներին, թերթը նշում է զանգվածային աշխատատեղեր ստեղծելու «գերխնդիրը»:
«Ազգը» պարզաբանել է, թե իրականում «ինչ շահութաբերությամբ և եղանակներով էին աշխատում ատամնաբուժարանները մինչև արտոնագրային հարկման անցնելը» («Ատամնաբուժական մեկ բազկաթոռից վճարվում էր… օրական 240 դրամ շահութահարկ»)։ «Օրակարգն» անդրադարձել է աղքատության հաղթահարմանն ու երկրի կայուն զարգացմանը միտված «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագծի մանրամասներին՝ կառավարության սպասումները որակելով «բավական համեստ»։ Երկու այլ հրապարակումներում թերթն արձագանքել է նաև գնաճի վերաբերյալ ԱՎԾ հրապարակած տվյալներին և ավտոմեքենաների ապահովագրության ոլորտի մտահոգիչ հիմնահարցերին։
Ըստ «Հայոց աշխարհի» «թեպետ շուկայում համատարած պասիվություն է», այդուհանդերձ բնակարանները թանկացել են նաև դոլարով։ «Հայկական ժամանակը» տեղյակ է համաշխարհային տնտեսության վիճակին և կանխատեսել է, թե «ճգնաժամ է մոտենում»։ «168 ժամի» հետ զրույցում ֆիզմաթ գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը նշել է, որ բոլոր երկրներում գիտություն զարգացնելը պետական գործառույթ է» («Բավարա՞ր է Հայաստանին 20 գիտնականը»)։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ