հինգշաբթի, 7 մարտի 2013
Հարցեր և պատասխաններ
«Օրակարգը» այսօրվա նիստում կառավարության հավանությանը ներկայացված գործարար միջավայրի բարելավման նախագծին իր անդրադարձում հայտարարել է, թե «Բիզնես միջավայրը գործադիրը բարելավելու է Doing Business-ի ենթացուցիչների հաշվին», և ուրեմն` «Գործարարությամբ կզբաղվի կառավարությունը»: «Հայկական ժամանակը» թեմային արձագանքել է «Լայնածավալ» և «արագ» հրապարակման մեջ, փորձելով համոզել, թե իբր «կառավարությունը ոչ մի բարեփոխում էլ չի իրականացնում, այլ գեղեցիկ ձևակերպումներով փաստաթղթեր է կազմում», «168 ժամը»` «հերթական գեղեցիկ փաստաթուղթ» որակել Ֆինանսների նախարարության երեկ հրապարակած «ՀՀ 2012-2015 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» վերջնական նախագիծը»:
«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ ղեկավար Արթուր Աթայանի երեկվա ասուլիսի մանրամասներին «Առավոտը» և «Օրակարգը» անդրադարձել են «Փոքր ձկնաբուծարանները փակվում են», «Ձկնամթերքի շուկայում թանկացումներ են սպասվում» հրապարակումներում: «Ժամանակը» մտահոգություն է հայտնել, թե «Երևան ՋԷԿ-ի մոտ ջերմատների կառուցման ծրագիրը «տապալման եզրին է», «Հայոց աշխարհը» արծարծել է «ֆինանսական միջոցների հասանելիությունը բիզնեսի համար հեշտացնելու ուղղությամբ» տեսակետներ («Ինչպե՞ս զսպել բանկերի ախորժակը»), «Ժողովուրդը» նախ ուշադրության է հրավիրել «Գոշավանքի վանական համալիրի վերականգնման հարցը» («Ո՞վ և ե՞րբ կփրկի Գոշավանքը»), ապա, մի այլ հրապարակման մեջ, հետամուտ եղել ավտոմեքենաների ապահովագրության հիմնախնդիրներին («Կասկո» ապահովագության համար սահմանված է 15 տարի):
«Օրակարգը» անդրադարձել է հունվար ամսվա ընթացքում «բնակելի անշարժ գույքի պահանջարկին»` «Բնակարանները թանկանում են միայն դրամով», «Ժամանակը» ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ զրույցում քննության առել նոր ֆինանսական ճգնաժամի հնարավորությունը: