Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 13 մարտի 2013

«Կառավարությունը» դուրս է գալիս ստվերից

Կատարվեց ցանկությունը ընդդիմության այն հատվածի, որն իր առաջնորդից պահանջում էր ստեղծել զուգահեռ կառավարություն և դրա կազմը հաստատել… Ազատության հրապարակում: Ըստ «Ժողովուրդի», փոխվարչապետի պաշտոնն ստանձնում է Արմեն Ռուստամյանը, նախարար են «դառնում» Ժիրայր Սեֆիլյանը, Մարիամ Սուխուդյանը, Սերժ Թանկյանը, Զարուհի Փոստանջյանը և այլք: «Իրավունքի» փոխանցմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ժխտում է իր «առնչությունն այդ ցուցակի հետ»:
«Ժողովուրդը» չի մոռանում, որ վերջերս ՀՀ դեսպան է նշանակվել Սուրբ աթոռում: Փաստը հաճույքով մեկնաբանում և բացասաբար է գնահատում ՀԱԿ գործիչ Վլադիմիր Կարապետյանը` հիշեցնելով, որ վարչապետի եղբայրը նույնպես դեսպան է և որ կոռուպցիոն ռիսկերի «այս ուղղությունը ծաղկում է հենց այս իշխանությունների օրոք»: Իշխանություններին մեկ այլ մեղսագործություն է վերագրում Լյուդմիլա Սարգսյանը` վարչապետին և արդարադատության նախարարին մեղադրելով, որ նրանք, իբր, դիմադրում են «մոտ մեկ տարի ձգվող հնչակյան թնջուկի դատական հանգուցալուծմանը» («Առավոտ», «Ժողովուրդ»): Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանում ընթացող քննության ընթացքում արձակուրդ վերցրած Հրայր Թովմասյանի պարզաբանումը տպագրել է «ՀԺ»-ն. թեման արծարծվել է նաև «Իրավունքի» Ընկ. Փանջունու անկյունում:
«Ժողովուրդը» պատահական չի համարել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը «առաջինը շեշտել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները» («Պուտինի ակնարկները Հայաստանին»):
Կառավարության անցած նիստում հրապարակված զբոսաշրջության բնագավառի վարկանիշային ցուցակում Հայաստանի տեղը 11 նիշով բարելավելու փաստն այսօր հայտնի է դարձել նաև «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին, որն հանդես է եկել համապատասխան հոդվածով: Մի այլ հրապարակման մեջ պարբերականն անդրադարձել է արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության հիմնահարցերին և արձանագրված դրական արդյունքներին, «Օրակարգը» փոխանցել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի տեսակետները «Գլոբալ տնտեսական աճի նվազման» և «ԱՄՆ-ի բյուջեի սեկվեստրի»` Հայաստանի տնտեսական գործընթացների վրա ազդեցության վերաբերյալ («Լավատեսական նոտայի վրա կառավարությունում պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման»):
Ըստ «Հայոց աշխարհի» «դոլարի փոխարժեքի զսպումը թանկ է նստում Կենտրոնական բանկի վրա»: Թեմային անդրադարձել է նաև «Օրակարգը» («Ազատ լողի ռեժիմով»), ըստ որի «անցած շաբաթ դոլարի պահանջարկի 85%-ը բավարարել է Գլխավոր դրամատունը»: «Հայկական ժամանակը» շարունակել է իր «յուրատիպ մտորումները» ՀՀ 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ` մանավանդ հայտարարելով, թե իբր «ոչ արդյունաբերության և ոչ էլ արտահանման առումով էական ձեռքբերումներ չեն լինելու», և դա «ակնհայտ է դառնում գոնե նրանից», որ… «փաստաթղթում ակնարկ անգամ չկա ներքին տնտեսական մրցակցության անհրաժեշտության մասին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ